Հայազգի արվեստագետ Միշա Բադասյանը, մետրոյում կանգնելով միայն շապիկով և iPad-ով ծածկելով սեռական օրգանները, ասում է, որ այդպիսով նա կոտրում է սահմանները և, երբեմն, տեղական օրենքները, որպեսզի մարդիկ սկսեն մտածել հանրային տարածքներում գովազդի գերակշիռ լինելու մասին: Այս մասին հայտնում է aravot.am-ը, հղում անելով «Լոկալ» պարբերականին:
Նա շրջում է եվրոպական երկրների մայրաքաղաքներով և անում այս գործողությունը` շապիկին տարբեր լեզուներով գրված` այստեղ կարող է լինել ձեր գովազդը, և սլաքով ցույց տալով իր սեռական օրգանները, որպեսզի տեսնի մարդկանց արձագանքը: Սակայն Բադասյանը հիասթափվել է, որ որոշ դիտորդներ չեն հավանել «քայլող գովազդային վահանակ» լինելու իր գաղափարը:
«Ես զարմացած էի արգրեսիվ մարդկանց բացասական արձագանքներից», – ասել է 25-ամյա Բադասյանը, – «Բեռլինում որոշ մարդիկ բղավում էին վրաս, նրանց ընդհանրապես դուր չէր եկել իմ գաղափարը»:
Մանրամասները՝ aravot.am-ում








































