Համացանցում հայտնվել են Կոլումբիայի երկնքում հայտնված հերթական ՉԹՕ-ի տեսագրություններն ու լուսանկարները:
Այս տարի Կոլումբիայում առաջին անգամը չէ, որ բնակիչները բրգաձև ՉԹՕ են հայտնաբերում: Վերջին անգամ ՉԹՕ-ն թռչելիս է եղել Բոգոտայի երկնքում: Օբյեկտը գրեթե անշարժ է եղել, սակայն պարբերաբար տեսադաշտից կորել է այնպես, որ այդ պահերին հնարավոր չի եղել որոշել դրա ձևը:
Կոլումբիայի բնակիչները վիճում են վերջերս հաճախակի դարձած այս երևույթների ծագման շուրջ: Ոմանք հավատում են այլմոլորակայիններին, իսկ հոռետեսներն էլ պնդում են, որ անսովոր օբյեկտն, ամենայն հավանականությամբ, յուրահատուկ ձևի օդապարիկ է կամ էլ՝ ռադիոկառավարվող խաղալիք:








































