Այսօր ընկերական մրցաշարի շրջանակներում «Չելսի»-ն կխաղա «Ռեալ»-ի դեմ:
«Արքայական ակումբ»-ի նախկին սան Խուան Մատան, ով տեղափոխվել է «Վալենսիա», իսկ այնուհետև 2011 թվականին` «Չելսի» նշել է, որ «Ռեալ»-ի դեմ հանդիպումն իր համար յուրահատուկ իրադարձություն է:
«Այս խաղն ինձ համար հատուկ է: Մադրիդի «Ռեալ»-ը շատ կարևոր դեր է խաղացել իմ կարիերայում: Վստահ եմ, որ երկրպագուները մեծ հետաքրքրությամբ կդիտեն մեր թիմերի խաղը: Չեմ կասկածում նաև, որ հենց «Չելսի»-ն կնվաճի մրցաշարի հաղթողի տիտղոսը»,- ասել է Մատան:









































