Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Կրոնական հարցերով վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզը դատապարտել է Իսրայելում ներկայացված նոր օրինագիծը, որն առնչվում է բարձրախոսներով ազան (մահմեդականների աղոթքի հրավեր) հնչեցնելն արգելելը.
«Այդ փաստաթուղթը իսլամը և Երուսաղեմում մուսուլմանների ներկայությունը հերքելու փորձ է։ Ազան հնչեցնելն արգելելն անընդունելի է և Երուսաղեմում մուսուլմանների պատմական ներկայության հերքում է»։
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Անկարայում Իսրայելի դեսպանի պաշտոնում նշանակվել է Էյթան Նաեհը, իսկ Թել Ավիվում Թուրքիայի դեսպան է նշանակվել Քեմալ Օքեմը։








































