Wednesday, 01 07 2026
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին

«Սասնա ծռերի» անդամների մեղադրանքներն ավելացնելու միտում կա. Ալեք Ենիգոմշյան

«Փորձել են «մեղադրական» ապացույցներ բերել: Կան տեղեկություններ, որ Սմբատին մեղադրում են երկու ոստիկանների զոհվելու հարցով: Երկուսն էլ պետք է ապացուցի իսկական քննությունը: Կասկած չունեմ, որ այդ մեղադրանքներն անհիմն են, իրականությանը չեն համապատասխանում: Եվ թղթի վրա մեղադրանքներ մոգոնելով չէ, որ ապացուցվում է իսկական մեղադրանքը: Դա պետք է ապացուցել, և ես վստահ եմ, որ ապացուցելու հենք չկա և գնդապետ Վանոյանի զոհվելու կապակցությամբ, երկրորդը՝ սպանությամբ, որով մեղադրվում է Սմբատը: Ապացուցելու կարիք չկա, որ գնդապետ Վանոյանը զոհվել է գնդի տարածքում, և երկրորդ՝ ոստիկանը, ում մահվան մեղավորը համարվում է Սմբատը, բոլորի համար էլ պարզ է, որ շատ խիստ կասկածելի  պայմաններում զոհվեց, և համարյա անհնարին է, որ գնդակն արձակված լինի գնդի տարածքից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ անդրադառնալով Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով:

Ալեք Ենիգոմշյանը վստահ է, որ բերված հիմնավորումներն իրականությանը չեն համապատասխանում: Այս քայլով, ըստ նրա, փորձում են ցույց տալ, որ իբր իրենք աշխատանք են կատարել, արդյունքների հասել, ինչը իրականությանը չի համապատասխանում:

Արդյոք  հնարավո՞ր է, որ տարեվերջին սպասվող համաներումը տարածվի «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա՝ հարցին Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Մի բան հստակ է՝ այս վերջին օրերին մեղադրանքներն ավելացնելու, կոնկրետ «Սասնա ծռերի» անդամների մեղադրանքներն ավելացնելու միտում կա: Երեկ նաև հնչեց չարաբաստիկ դատախազության հայտարարությունը. հուլիսի 29-ին Սարի թաղի պետական ահաբեկչության զոհերը, որոնք չորս ամիս է, իրենք զոհ լինելով, անազատության մեջ են, եթե նախկինում զանգվածային անկարգություն կազմակերպելու մեղադրանքով էին մեղադրվում, երեկվանից գործը միացրել են: Դրանում փաստացի թափանցիկ կերպով «Սասնա ծռերին» օժանդակելու մեղադրանքի առաջադրման նախադրյալներ կան: Մեղադրանքների խստացումը պարզ է՝ նպատակ ունի համաներման սահմաններից դուրս դնել նրանց, դարձնել համաներման ոչ ենթակա: Այդ միտումը հստակ տեսանելի է, իսկ թե որոշների նկատմամբ ավելի մեղմ վերաբերմունք ցուցաբերելու և համաներման մեջ ներառելու ցանկություն չեմ  կարող ասել, թե կա, բայց  հակառակն առկա է»,- հավելեց Ա. Ենիգոմշյանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում