Reddit-ի օգտատերերից մեկն իր կնոջ դավաճանությունը բացահայտել է անօդաչու թռչող սարքի միջոցով։ Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, տղամարդը տեսանյութը հրապարակել է համացանցում, որը կարճ ժամանակում ունեցել է ավելի քան 750 հազար դիտում։
Նա հոլովակում պատմում է, որ կնոջը սկսել է հետևել, հենց որ վերջինիս դուրս է եկել տանից։ Անցնելով մի քանի թաղամաս՝ կինը հանդիպել է անծանոթ տղամարդու հետ և նստել նրա ավտոմեքենան։ Զայրացած ամուսինը նաև ասել է, որ սկսել է կասկածել սիրեցյալին այն բանից հետո, երբ անանուն զանգ է ստացել, որը որոշ մանրամասներ է պատմել կնոջ անձնական կյանքից։
«18 տարիները կորան։ 18 տարիները գրողի ծոցը գնացին»,-բարկացած բղավել է տղամարդը՝ մեկնաբանելով հոլովակը։











































