Sunday, 21 06 2026
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

Ոչ ոքի չսատարելու դիրքորոշումը ճիշտ էր. Թրամփին հանդիպելու ամերիկահայերի փորձերն ապարդյուն են անցել

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վերջին մեկուկես տարվա ընթացքում պարբերաբար հայտարարում էր, որ նախագահ ընտրվելուց հետո   պատրաստվում է երկրից արտաքսել անօրինական միլիոնավոր ներգաղթյալների։ Վերջին նման հայտարարությունն արդեն ընտրվելուց հետո  Թրամփն արել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ մտադիր է «անհապաղ արտաքսել» քրեական անցյալ ունեցող միլիոնավոր ներգաղթյալների։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը, սակայն, օրերս նշել է, որ Դոնալդ Թրամփը չի նախատեսում երկրում բնակվող անօրինական ներգաղթյալների համար ստեղծել զանգվածային արտաքսման մեխանիզմ։

«Մենք չենք նախատեսում ստեղծել արտաքսման մեխանիզմ։ Դոնալդ Թրամփը նման բան չի նախատեսում։ Կարծում եմ՝ պետք է հանգստացնենք մարդկանց։ Մենք կենտրոնացած չենք արտաքսման վրա։ Մենք կենտրոնացած ենք սահմանների անվտանգությունն ուժեղացնելու վրա»,- ասել է խոսնակը CNN հեռուստաալիքի եթերում։

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ Թրամփը խոսում է միայն մտադրությունների մասին։ Երբ վերջինս հունվարից ստանձնի նախագահի պաշտոնը, ավելի հստակ որոշում կկայացնի, թե կոնկրետ ում է նախատեսում արտաքսել:

«Ընտրությունների արդյունքը կարծես մեղմացրել է  վերջինիս՝ մեկուկես տարվա ընթացքում արած հայտարարությունները։ Հիմա ասում  է՝ 12 միլիոն ապօրինի մարդ կա Միացյալ Նահանգներում, որոնցից  2-3 միլիոնը հանցագործություններ են կատարել, և ըստ Թրամփի՝ առաջին հերթին նրանց  պետք է արտաքսել»,- փոխանցեց  Սասունյանը։

Կոնկրետ  հայերի մասով մեր զրուցակիցը տեղեկություններ չուներ: Նա ասաց՝ չգիտի, թե որքան ապօրինի կեցություն ունեցող հայ կա Միացյալ Նահանգներում, բայց եթե նման օրենք մտնի ուժի մեջ՝ հավասար կլինի բոլորի համար։

ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ հայկական լոբբիստական կազմակերպությունները չեզոքություն պահպանեցին՝ չսատարելով ո՛չ Թրամփին, ո՛չ էլ Քլինթոնին: «Քանի որ պարոն Թրամփը երբեք չի արտահայտվել հայկական հարցերից որևէ մեկի մասին, աշխարհում ոչ մեկը գաղափար չունի, թե ինչպես կզարգանան հայ-ամերիկյան հարաբերությունները։ Մեզ համար անծանոթ է իր անելիքն ու դիրքորոշումը հայկական հարցերի վերաբերյալ։ Ոչ ոքի չսատարելու դիրքորոշումը շատ ճիշտ էր»,- ընդգծեց Հարութ Սասունյանը։

Նա միևնույն ժամանակ նշեց, որ Թրամփի հետ հանդիպելու միայն ապարդյուն փորձեր են եղել: «Երկու թեկնածու կար, մեկը՝ Քլինթոնը, որի դիրքորոշումը լավ գիտեինք և հուսախաբ էինք իր դիրքորոշումից, երկրորդը պարոն Թրամփն էր՝ մի թեկնածու, որի մասին մենք ոչինչ չգիտեինք, իր հետ հանդիպելու մեր բոլոր փորձերը մնացին անպատասխան։ Անպատասխանատու կլիներ կողմ լինել նրան՝ մի մարդու, որը չգիտեինք, թե ինչպես է  աշխատելու՝ ի վնաս մե՞զ, թե՞ ոչ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում