«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է, որ չի պատրաստվում բանակցել թիմի հարձակվող Ուեյն Ռունիի հետ` ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ:
Հիշեցնենք` Ռունին չի մեկնել Շվեդիա, որտեղ «կարմիր սատանաներ»-ն ընկերական հանդիպում անցկացրին ԱԻԿ-ի հետ:
«Չեմ պատրաստվում որևէ մեկի համոզել, որ հանդես գա «Յունայթեդ»-ի կազմում: Այժմ մենք կփորձենք բարելավել Ռունիի առողջական վիճակը, որպեսզի նա կարողանա խաղադաշտ դուրս գալ: Ես չեմ հարցրել Ռունիին, դժգո՞հ էր արդյոք նա, երբ մենք մերժեցին «Չելսի»-ի` 30 մլն ֆունտի չափով առաջարկը»,- ասել է Մոյեսը:







































