Չինաստանում թողարկվել է iPanda կայքը, որը թույլ է տալիս բոլոր ցանկացողներին իրական ժամանակում հետևել պանդաների ու նրանց ձագերի կյանքին:
Հեռարձակումն իրականացվում է Չենդու քաղաքում մեծ պանդաների բազմացման հետազոտական կենտրոնից: Ընդհանուր առմամբ տեղադրվել է 28 տեսախցիկ: Նրանց օգնությամբ հնարավոր է հետևել 80 պանդաների ու նրանց ձագերի կյանքին, որոնք ապրում են կենտրոնի տարածքում:
Օգտատերերն իրենք կարող են միանալ ցանկացած տեսախցիկի, բացի այդ՝ հեռարձակման ռեժիսորն ընտրում է ամենահետաքրքիր պահերը՝ տեսախցիկն ուղղելով քնած , խաղացող կամ եղեգն ուտող կենդանիների վրա: