Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Ավստրալիայում սեպտեմբերի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո չի հրաժարվի Wikileaks-ում իր աշխատանքից՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը թաքնվող Ասանժը համացանցով ավստրալացի ընտրողներին հայտարարել է, որ մտադիր է դաշնային խորհրդարանի սենատում օգտագործել Wikileaks ռեսուրսի փորձը՝ «շարունակելու համար բացահայտել իշխանությունների անօրինական գործողությունները»:
«Սենատում ես ձգտելու եմ հասնել մամուլի վերահսկողության ընդլայնմանը կառավարության վրա: Wikileaks կուսակցության քաղաքական գիծը կառավարության աշխատանքը թափանցիկ, ազնիվ ու մարդկանց առաջ հաշվետու դարձնելն է: Մեր դիրքորոշումը հեղափոխական չէ, հակառակը՝ խոսքը ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքների մասին է»,- ասել է Ասանժը:
Ասանժը կարող է ընտրվել Վիկտորիա նահանգի սենատոր:









































