Կարագանդայի «Շախտյոր»-ը Չեմպիոնների Լիգայի որակավորման չորրորդ փուլի ուղեգիր նվաճեց՝ պաքարից դուրս թողնելով ալբանական «Սկենդերբեու»-ին:
Մրցաշարի երրորդ փուլի պատասխան խաղում «Շախտյոր»-ը պարտվեց 2:3 հաշվով, սակայն պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ, քանի որ Կարագանդայում 3 անպատասխան գոլ էր խփել:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Կարագանդայի ակումբի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը:









































