«Սյունիքում մաքուր ՀՀԿ-ական իրավիճակ է, երբ քաղաքապետի ընտրություններից մեկ ամիս անց Շինարարներ թաղամասի տրանսպորտի գինը բարձրացել է: Ինչու մաքուր հանրապետական իրավիճակ, քանի որ ընտրություններից հետո միշտ մեծ գնաճեր են անում:
Իմ այս հայտարարությամբ ես ողջունում եմ այն քաղաքացիներին, որոնք բոյկոտում են տրանսպորտի թանկացման որոշումը ու շարունակում են նախկինի նման հիսուն դրամ վճարել: Եթե Կապանի քաղաքապետարանը կարողանա անցկացնել այդ որոշումը, դրան կհետեւեն քաղաքի այլ թաղամասերի տրանսպորտի սակագնի բարձրացումները ևս: Քաղաքացիները պետք է հետևողականորեն շարունակեն իրենց պայքարը»,- այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































