Friday, 26 04 2024
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը

TED Talks. Սուննի Բրաուն. «Խզբզողներ, միավորվե՛ք»

Այսպիսով ուզում եմ ձեզ պատմել իմ պատմությունը: Ես շատ ժամանակ եմ ծախսել` սովորեցնելով մեծահասակներին պատկերավոր լեզվի և խզբզելու կիրառման ձևերը աշխատավայրում: Եվ, բնականաբար, ես մեծ դիմադրության եմ հանդիպում, որովհետև այն համարվում է հակամտավորական և ընդդեմ լուրջ ուսումնառությանը: Բայց ես համաձայն չեմ այդ համոզմունքի հետ, որովհետև գիտեմ, որ խզբզելը խորը ազդեցություն ունի այն բանի վրա, թե ինչպես ենք մենք մշակում տեղեկատվությունը և ինչքանով են մենք կարողանում լուծել մեր առջև դրված խնդիրները:

Այսպիսով ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ, թե ինչու գոյություն ունի այդ անջրպետը իրականության և նրա միջև, թե ինչպես է մեր հասարակությունը ընկալում այդ խզբզելը: Եվ այդպես բացահայտեցի շատ հետաքրքիր բաներ: Օրինակ այն, որ խզբզել բառի գոյություն չունի հարկի սահմանում: 17-րդ դարում անգլերեն «doodle» (դուդլ) բառը նշանակում էր պարզամիտ կամ միամիտ մարդ, կամ պարզապես հիմար, ինչպես «Յանկի հիմարում»: 18-րդ դարում այն դարձավ բայ և նշանակում էր խաբել, դրամաշորթել, ծաղրել ինչ-որ մեկին: 19-րդ դարում այն նշանակում էր կաշառված քաղաքական գործիչ: Իսկ այսօր մենք ունենք այդ բառի, գրեթե ամենավիրավորական սահմանումը ( համենայն դեպս գոնե ինձ համար),ահա այն. «Doodle» (խզբզել) պաշտոնապես նշանակում է պարապ – սարապ լինել, սիրակատակել, հիմարությամբ զբաղվել, անիմաստ նշաններ նկարել, հիմարությամբ զբաղվել, աննշան բաներով զբաղվել, և իմ ամենասիրելին` ոչինչ չանել: Զարմանալի չէ, որ մարդիկ չեն սիրում «հիմարությամբ զբաղվել» աշխատավայրում: Աշխատավայրում ոչինչ չանելը հավասարազոր է ձեռնաշարժութամբ զբաղվելուն, ինչը միանգամայն անհարկի է:

Ավելին, ես լսել եմ զարհուրելի պատմություններ այն մարկանցից, ում ուսուցիչները նախատում էին իրենց, իհարկե, դասարանում խզբզելով զբաղվելու համար: Եվ նրանց ղեկավարներ նույնպես նախատում են նրանց` խորհրդասրահում խզբզոցով զբաղվելու համար: Այն միջավայրում, որտեղ ենթադրաբար, մենք պետք է սովորենք, գոյություն ունի ուժեղ հակախզբզոցական մշակութային նորմ: Եվ, դժբախտաբար, ԶԼՄ-ները հակված եմ հաստատելու այս նորմը, երբ վերջիններս ռեպորտաժ են պատրաստում «խզբզելու» մասին. հատնի մարդու դեպքում (ԱՄՆ սենատի հաստատման նիստի լսման կամ դրա պես մի բանի ժամանակ), նրանք սովորաբար օգտագործում են այնպիսի բառեր ինչպիսիք են «բացահայտեցին», «բռնեցին», «պարզեցին», կարծես ինչ-որ հանցագործություն է տեղի ունենում:

Ավելացնեմ, որ գոյություն ունի հոգեբանական հակակրանք խզբզելու նկատմամբ, հատուկ շնորհակալություն Ֆրեյդին: 1930-ական թվականներին Ֆրեյդը մեզ բոլորիս ասաց, որ կարող ենք վերլուծել մարդկանց հոգեկանը` հենվելով նրանց պատկերած խզբզոցների վրա: Սա ստույգ չէ, բայց այսպիսի բան իսկապես պատահել է Թոնի Բլեերին, 2005թ. Դավոսի ֆորումի ժամանակ, երբ իր նրա խզբզոցները, իհարկե, “հայտնաբերեցին” և նրան ինչ պիտակ ասես չկպցրեցին: Վերջում պարզվեց, որ դա Բիլ Գեյթսի խզբզոցն էր: (Ծիծաղ): Եվ, Բիլ, եթե հիմա այստեղ ես, ոչ ոք չի կարծում, որ դու հիվանդագին ձգտումներ ունեիր: Սակայն այսպիսի դեպքերը, իսկապես, նպաստում են, որ մարդիկ չցանկանան ցույց տալ իրենց խզբզոցները:

Սակայն ահա թե ինչ կասեմ, ահա թե ինչին եմ հավատում ես: Ես կարծում եմ, որ մեր մշակույթը այնքան է սևեռված խոսքային տեղեկատվության վրա, որ մենք գրեթե կույր ենք, երբ խոսքը վերաբերում է խզբզելու արժևորմանը: Եվ ես չեմ կարող համակերպվել դրա հետ: Ահա հենց այդ թյուր համոզմունքի պատճառով է,որը, կարծում եմ, պետք է վերանա, որ ես այստեղ եմ, որ բոլորիդ արագ ուղարկեմ դեպի անցյալի ճշմարտություն: Եվ ահա ճշմարտությունը. խզբզելը մի անհավանական հզոր գործիք է, և դա մի գործիք է, որի գոյության մասին պետք է հիշենք և կրկին ու կրկին սովորենք:

Այսպիսով, ահա “խզբզելու” նոր սահմանումը: Եվ հույս ունեմ, որ այստեղ ներկա է ինչ-որ մեկը Օքսֆորդի անգլերեն լեզվի բառարանի խմբագրությունից, քանի որ կցանկանայի ձեզ հետ խոսել քիչ ավելի ուշ: Ահա այդ բառի իրական բացատրություն-սահմանումը. խզբզելը ինքնաբուխ կերպով նշաններ նկարելն է, որը ինքդ քեզ օգնում է մտածել: Դա է պատճառը, որ միլլիոնավոր մարդիկ խզբզում են: Ահա և մեկ այլ ճշմարտւթյուն խզբզելու մասին: Այն մարդիկ, ովքեր խոսքային տեղեկատվություն ստանալու ժամանակ խզբզում են, ավելի շատ բան են հիշում այդ տեղեկատվությունից, քան իրենց չխզբզող ընկերները: Մենք մտածում ենք, որ խզբզելով ենք զբաղվում, երբ կորցնում ենք մեր ուշադրությունը, բայց իրականում, այն առաջնահերթ միջոց է ուշադրությունը չշեղելու համար: Ավելին, այն ունի խորը ազդեցություն խնդիրների ստեղծագործական լուծման և տեղեկատվության խորը վերամշակման գործում:

Գոյություն ունի չորս ձև, որոնց միջոցով սովորողները ընկալում են տեղեկատվությունը, այնպես, որ նրանք կարողանան որոշումներ կայացնել: Դրանք են` տեսողական-պատկերավոր, լսողական, գրել-կարդալը և կինեստետիկ(շարժուձև) միջոցը: Այժմ, որպեսզի մենք իսկապես մարսենք տեղեկատվությունը և ինչ-որ բան անենք դրա հետ, մենք պետք է օգտագործենք առնվազն երկուսը այդ միջոցներից, կամ, պետք է օգտվենք այդ միջոցներից մեկից միայն` համատեղելով այն որևէ հուզական փորձով: Խզբզելու ահռելի ավանդն այն է, որ այն ներառում է բոլոր չորս ուսման միջոցները միաժամանակ հուզական փորձի հետ միասին: Սա բավականին լուրջ ներդրում է մի վարքագծի համար, որը հավասարեցվում է ոչինչ չանելուն:

Սա պարզապես հիմարություն է, սակայն ստիպեց ինձ արտասվել, երբ բացահայտեցի այն: Այսպիսով նրանք մարդաբանական հետազոտություն կատարեցին` ստեղծագործական գործունեությունը երեխայի մեջ բացահայտելու համար, և պարզեցին, որ բոլոր վայրերում և բոլոր ժամանակներում բոլոր երեխաներիմոտ նկատվում է տեսողական տրամաբանության նույն զարգացումը: Այլ կերպ ասած, նրանք ունեն տեսողական-պատկերավոր լեզվի համատեղ և աճող բարդություն, որը տեղի է ունենում կանխատեսելի կարգով: Եվ ես կարծում եմ, որ դա անհավատալի է: Կարծում եմ, դա նշանակում է, որ խզբզելը հարազատ է մեզ, և մենք պարզապես ինքներս ենք մերժում այդ բնազդը: Եվ վերջապես, մեծ թվով մարդիկ գաղտնիք չեն մեզ համար, բայց խզբզելը ավետաբեր է մեր մեծագույն մշակութային արժանիքների համար: Ահա և դրանցից մեկը. Սա Ֆրենկ Ջեհրի ճարտարապետի Աբու Դաբիի Գուգենհայմի թանգարանի ավետաբերն է:

Եվ ահա իմ կարծիքը. Ոչ մի պարագայում խզբզելու մշակույթը չպետք է վերանա դասարանից կամ խորհրդասրահներից կամ նույնիսկ ռազմի դաշտից: Ընդհակառակը, խզբզելը լծակ է այն իրավիճակներում, որտեղ տեղեկատվական հոսքը այնքան մեծ է, որ այդ տեղեկատվությունը վերամշակելու կարիքն էլ է շատ մեծ: Ու ես ձեզ ավելին կասեմ: Քանի որ խզբզելը այդքան մատչելի է ամբողջ աշխարհում, և այն չի սպառնում վերածվել արվեստի ձևի, այն կարող է օգտագործվել որպես պորտալ, որի միջոցով մենք տեղափոխում ենք մարդկանց տեսողական-պատկերավոր գրագիտության ավելի բարձր մակարդակներ: Ընկերներ, խզբզելը երբեք չի եղել խելացի մտքի դժբախտությունը: Իրականում այն դրա մեծագույն դաշնակիցների է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում