ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ հիասթափված է ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին ապաստան տրամադրելու Ռուսաստանի որոշումից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Օբաման նաև կարծիք է հայտնել, թե ռուսական իշխանությունները երբեմն «ընկնում են Սառը պատերազմի հռետորաբանության մեջ»:
Միևնույն ժամանակ Օբաման հաստատել է, որ կգնա Ռուսաստան՝ մասնակցելու G-20-ի գագաթնաժողովին, սակայն ոչինչ չի ասել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպման մասին:








































