Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ այսօր սկսվում է Վանաձորի բնակչուհի, 38-ամյա Աստղիկ Վարշավչիկի գործի դատավարությունը:
ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Աստղիկ Վարշավչիկը 2012 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի հունվար Շ. Հ.-ին իր հետ տարել է մարմնավաճառության՝ այս եղանակով պարբերաբար նպաստելով նրա կողմից պոռնկությամբ զբաղվելուն: Նա, ըստ երևույթին, չի պատկերացրել, որ օրենքով քրեորեն հետապնդելի արարք է կատարում՝ նպաստելով հնագույն արհեստի տեր կանանց վանաձորյան «դարբնոցի» թարմացմանը և կոնկրետ կնոջ կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Վարշավչիկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:








































