ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը «իշխանության սահուն փոխանցում» ապահովելու շրջանակներում հասանելիություն է ստացել հատուկ ծառայությունների գաղտնի տեղեկությանը, որը տրամադրում են նաև ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամային: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Օգոստոսի վերջին Սպտակ տունը հատուկ ծառայություններին հրահանգել էր ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ի նախագահական ընտրությունների հաղթողին հասանելիություն տրամադրել նախագահի կոմից ստացվող տեղեկությանը՝ իշխանության սահուն անցում երաշխավորելու համար:
Հեռուստաալիքը նշում է, որ քանի որ ներկայումս Թրամփը ոչ թե Վաշինգտոնում է, այլ Նյու Յորքում, հետախուզական ծառայությունների զեկույցները ստանալու համար պետք է գնա հատուկ ծառայությունների նյույորքյան կառավարական գրասենյակներից մեկը: ԱՄՆ հետախուզական ծառայությունում երկու աղբյուր Fox News-ին հայտնել են, որ Թրամփը դա կարող է անել ցանկացած ժամանակ:








































