Արժույթի միջազգային հիմնադրամը հաջորդ տարի Գերմանիայում տնտեսության զգալի աճ է կանխատեսում, և երկիրը ԵՄ-ում «կայունության խարիսխ» է անվանում:
ԱՄՀ-ն ֆինանսական օգնության կարիք ունեցող եվրոպական երկրներին խոշոր վարկեր է տրամադրում:
Գերմանիայի վերաբերյալ ԱՄՀ-ի վերջին զեկույցում նշվում է երկրում գործազրկության ցածր՝ 5,4 % մակարդակի և կայուն արտահանման մասին:
Հաջորդ ամիս Գերմանիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, որոնց կմասնակցի նաև ներկայիս կանցլեր Անգելա Մերկելը:
Հունաստանում Մերկելի վարկանիշը ցածր է եվրոպական այս երկրում տնտեսական կոշտ միջոցառումների պատճառով, իսկ իր հայրենիքում կանցլերն ընտանիքներին և թոշակառուներին ավելի շատ աջակցություն է խոստանում:









































