Հայոց պատմության էջերում նկարագրվում է հայ ժողովրդի փոթորկոտ ճակատագիրը, նրա անցած փշոտ ու քարքարոտ ճանապարհը, որով անցել են նաև և ժողովրդին առաջնորդել այնպիսի հերոսներ, ինչպիսիք էին Գարեգին Նժդեհը, Դավիթ Բեկը, Մոնթե Մելքոնյանը, Անդրանիկը Օզանյանը և շատ ու շատ մեծանուն հայ քաջեր: Նրանք բոլորն էլ ծուռ էին, քանզի կրողն էին Հայկ Նահապետի անհնազանդ գենի: Այդ գենը հպարտորեն կրում ենք նաև մենք՝ 21-րդ դարի «Հայկերս», ինչի մասին հիշեցին նաև ապրիլյան պատերազմի ժամանակ շատերը: Իսկ հուլիսյան դեպքերը վկայեցին այն մասին, որ հնարավոր չէ Հայկի զավակներին կոտրել և ճնշել, քանզի նրանք նույնիսկ պատրաստ են Հայրենիքի զոհասեղանին դնել իրենց որդիներին:
Հիշենք և խոնարհվենք այն մարդկանց առջև, ում շնորհիվ այսօր ունենք պետություն, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն: «Շիտակ սարերի ծուռ կերպարներ» … այդպես է անվանել արվեստագետ Լիլի Կարապետյանը կերամիկական դիմակների շարքը, որը նվիրված է ՀՀ «անկախության» 25-ամյակին: Ցուցահանդեսում տեղ են գտել նաև Սոսե մայրիկի, Սասնա Ծռերի, Ժ.Սեֆիլյանի և Ալեք Ենիգոմշյանի դիմակները: Ցուցահանդեսը բացվել է Նկարիչների միության ցուցասրահում, որտեղ ներկայացված են մոտ 50 դիմակներ հայազգի քաջերի, որ արծվի պես դարերով հսկել են իրենց տարածքը և կյանքը նվիրել ազատագրական պայքարին: Էքսպոզիցիան կներկայացվի մինչև նոյեմբերի 14-ը:
Կից ներկայացված են լուսանկարները





















































