«Փաստի» տեղեկություններով վերջին շրջանում չափազանց լարվել են ապարանցիներ` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հարաբերությունները: Պարզվում է, որ երբեմնի ընկերները, ովքեր իրար հետ տարբեր բիզ նեսներ են հիմնել, այժմ միմյանց հետ չեն շփվում: Ավելին, նույնիսկ թշնամական հարաբերություններ ունեն:
Սակայն հետաքրքիրն այն է, որ նման հարաբերությունները չեն խանգարում համատեղ բիզնես գործունեություն ծավալել և փաստորեն՝ շահույթ ստանալ:
«Փաստի» տեղեկություններով` նրանք համատեղ բիզնեսում խնդիրներ չունեն, շփվում են իրենց մարդկանց միջոցով: Իսկ այ, անձնականում իրար տանել չեն կարողանում:








































