Daily Mail-ի փոխանցմամբ՝ Կանադայի Քվեբեկ նահանգում անսովոր սանրվածքով պարսկական կատուն սոցցանցերի օգտատերերին հարկադրել է կարծել, որ շուն է։
n2o անունով գրանցված օգտատերը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է կենդանու լուսանկարը։ Դրան կից արված գրառման մեջ նա կատակել է, որ անգամ ինքը չի կարող հստակեցնել, թե ինչ կենդանի է պատկերված նկարում՝ շո՞ւն, թե՞ կատու։
Գրառումն ունեցել է ավելի քան 23.000 «լայք»։ Էտչում անունով կատուն իր իսկ էջն ունի Instagram-ում, որի թարմացումներին հետևում է ավելի քան 162.000 մարդ։












































