Monday, 15 06 2026
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Երևանում ոմն Գիվարգիզովը 3 անչափահասներին մուրացկանության մեջ է ներգրավել

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է անչափահասներին շահագործման ենթարկելու, անչափահասին հանցագործություն կատարելու մեջ ներգրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ա. Գիվարգիզովը 2013թ. հունվար ամսին հավաքագրել է ծնողական հսկողությունից դուրս մնացած անչափահասների և, օգտագործելով նրանց վիճակի խոցելիությունը, հետագայում նրանց բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով դրդել զբաղվել մուրացկանությամբ։

Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Գիվարգիզովը շահագործել է երեք անչափահասի՝ ստանալով և տնօրինելով Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:

Քննությամբ նաև պարզվել է, որ Ա. Գիվարգիզովը կազմակերպել է ուրիշի զգալի չափերով գույքի գողություն` ավտոտեխսպասարկման կետից և այդ հանցանքի կատարմանը ներգրավել ծնողական հսկողությունից դուրս մնացած անչափահասներին: Ըստ այդմ՝ «Գոլդուեյ» ՍՊԸ-ին պատկանող՝ ավտոմեքենայի բեռնախցից անչափահասներից մեկը՝ Ա.Հովհաննիսյանը գաղտնի հափշտակել է գազի գլանանոթը՝ ընկերությանը պատճառելով 120.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Օրեր անց Ա.Հովհաննիսյանը վաճառել է գազի գլանանոթը 30.000 ՀՀ դրամով, որով մարել է տաքսու վճարը, իսկ մնացածը տվել Արման Գիվարգիզովին:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Գիվարգիզովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2–րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 165-րդ հոդվածի 1-ին մասով և 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Ա. Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում