Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է Reuters գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Մերկելը և Թրամփը քննարկել են Գերմանիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հետագա զարգացման հարցը։
Ավելի վաղ Մերկելը շնորհավորել էր Թրամփին ընտրություններում հաղթելու կապակցությամբ՝ նշելով, որ պատրաստ է նրա հետ համագործակցել ընդհանուր արժեքների հիման վրա









































