Monday, 15 06 2026
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»

Գազի ու երշիկի մարդը՝ կառավարությունում. Վարչապետը իր թիմը համալրում է «գազավիկներով». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունը հետևողականորեն համալրում է «գազավիկներով»: Վերջին համալրումը եղավ երեկ՝ ի դեմս Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նոր պետի՝ Իշխան Կարապետյանի, որի նշանակման մասին մենք օրեր առաջ էինք գրել: Կարապետյանը ժամանակին զբաղեցնում էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ ղեկավարում էր Փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնը, իսկ հետո՝ գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ն, որի փայատերերից է նաև վարչապետը: Իշխան Կարապետյանը ներկայումս մսամթերք արտադրող «Նաթֆուդ» ՓԲԸ տնօրենն է: Ընկերությունը թողարկում է «Բիելա», «Ֆերմա», «Նաթֆուդ էլիտ» ապրանքանիշերի մսամթերք:

Ի դեպ, 2006-ին հիմնադրված «Նաթֆուդը» («Վալլետտա»-ի իրավահաջորդը) ժամանակին մեծածախ առևտրի ձեռնարկություն էր, հայտնի էր «Սթար» սուպերմարկետների ցանցով, ռեստորան-սրճարաններով, «Պրիմեր» սուրճով, «Լանգուրա» հավի, ռուսական ձեթի, ձիթապտղի և այլ մթերքների ներկրմամբ: Մոտ 2 տարի առաջ գործարար Ներսես Կոստանյանը՝ «Կոստանդ» ՍՊԸ տնօրենը, մամուլում հանդես էր եկել սենսացիոն հրապարակմամբ, որում ներկայացրել էր «Նաթֆուդի» ստվերային գործունեության, գործընկերներին (այդ թվում և իրեն) «քցելու» պատմությունը:

Հոդվածը վերնագրված էր. «Որոգայթ՝ «նաթֆուդյան ձևով»»: Իսկ մոտ 1 ամիս առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանը «Կոստանդ» ՍՊԸ-ն ճանաչել է սնանկ: Սննդամթերքի անվտանգությունն ու դրա ապահովումը, որը թերևս ամենախնդրահարույց ու խոցելի ոլորտներից է, այժմ վերապահվել է սննդամթերքի արտադրությամբ զբաղվող մարդու, որը շահագրգիռ անձ է այդ ոլորտում: Արդյոք նորանշանակ պաշտոնյան պատշաճ անաչառություն կկարողանա՞ ցուցաբերել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում