Պարսից ծոցում հնդկական լցանավից տեղի է ունեցել նավթի արտահոսք՝ հաղորդում են Բահրեյնի իշխանությունները: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մոտ 20 կմ-անոց բիծը գտնվում է Բահրեյնի տարածքային ջրերում՝ Իրանի ափերից ոչ հեռու:
Փոխօգնության միջազգային կենտրոնը արտակարգ պատահարի պայմաններում Պարսից ծոցի երկրներին կոչ է անում քայլեր ձեռնարկել, որպեսզի լցանավի սեփականատերերը պատասխանատվություն կրեն շրջակա միջավայրը աղտոտելու համար:









































