Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Մեծ Բրիտանիայի հետ մասշտաբային առևտրային պայմանագիր կնքել այն բանից հետո, ինչ թագավորությունը կլքի ԵՄ-ը։
Զեյբեքջին չի ներկայացրել համաձայնագրի մանրամասները։ Հունիսին՝ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ անցկացված հանրաքվեից անմիջապես հետո Զեյբեքջին խոստացել էր, որ Թուրքիան քայլեր կձեռնարկի Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները պահպանելու ուղղությամբ։
Նա ընդգծել էր ներդրումների, արտաքին առևտրի ծավալի մեծացման ու ֆինանսական հարաբերութուններն ամրապնդելու անհրաժեշտությունը։










































