Իրանի նախագահ Հասան Ռուհանին Մորտեզ Բանկին նշանակել է գործադիր հարցերով նոր փոխնախագահ՝ հաղորդում է իրանական Fars News գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Բանկը Իրանի նպատակահարմարության խորհրդի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալն է:
Նա 1997-2005թթ. եղել է Իրանի արտգործնախարարի տեղակալը, մինչ այդ՝ 3 տարի, Քերման նահանգի նահանգապետը:
Երկրի գործադիր փոխնախագահը պատասխանատու է շինարարական նախագծերի կատարման համար և աջակցում է նախագահի պարտականությունների իրականացմանը:








































