Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ, նախորդ շաբաթ Լոնդոնում կայացած Pink Floyd ռոք խմբի համերգի ժամանակ էկրաններին է հայտնվել Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի նկարը:
23 միլիոն օրինակով վաճառված The Wall (Պատ) ալբոմի կատարման ժամանակ վիթխարի էկրանների վրա են հայտնվել նաև Վիետնամի պատերազմի ժամանակ զոհված զինվորների ու Սադամ Հուսեյնի իրականացրած քիմիական հարձակման արդյունքում զոհված քաղաքացիական անձանց նկարները:
Երբ էկրանին հայտնվել է Դինքի նկարը, պատկերի վրա նշվել է. «Զոհվել է 2007 թվականին կազմակերպված սպանության արդյունքում»:
Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգայնական Օգյուն Սամասթը հրազենային 3 կրակոց էր արձակել Դինքի գլխին և բացականչել`գյավուր (անհավատ), ինչը հիմք տվեց ենթադրելու, որ սպանությունն իրականացվել է ազգային հողի վրա:










































