Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է համագործակցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եթե նրա քաղաքականությունն արդարացնի Սիրիայի հույսերը, հաղորդում է RIA Novosti-ն։
«Դամասկոսը հույս ունի, որ ԱՄՆ-ը Թրամփի իշխանության օրոք ակտիվ կպայքարի ահաբեկչության դեմ։ Եթե նրա քաղաքականությունը համընկնի մեր ակնկալիքների հետ, Դամասկոսը բաց կլինի ցանկացած համագործակցության ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ այլ պետությունների հետ, որոնք հարգում են պետության ինքնավարությունը»,-ասել է նա։
Շաաբանի հայտարարությունն առաջին պետական արձագանքն է Սիրիայի կողմից ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։









































