Saturday, 27 06 2026
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան

Հին Երևանի մասին պատմող գիրքն արդեն վաճառքում Է

«Ծիծեռնակ» հրատարակչությունում պետպատվերով լույս Է տեսել «20-րդ դարի 20-40-ական թվականների հին Երևանը հայ դասականների պատմություններում և հուշերում» գիրքը:

Գրքի կազմողն ու թարգմանիչը՝ Կարինե Խալաթովան, ընթերցողին հրավիրում Է հետաքրքիր ճանապարհորդություն կատարել Հայաստանի 12-րդ մայրաքաղաքով՝ 20-րդ դարի 20-40-ական թվականների Երևանով: Քաղաքի պատմության լաբիրինթոսներում որպես «ուղեվարներ» են հանդես գալիս հայ գրողներ Ակսել Բակունցը (1899-1937), Ստեփան Զորյանը (1889-1967), Վահան Թոթովենցը (1894-1938), Դերենիկ Դեմիրճյանը (1877-1956), Լեռ Կամսարը (1888-1965), Մկրտիչ Արմենը (1906-1972), Գուրգեն Մահարին (1903-1969), Վալտեր Արամյանը (1909-1995): Գրողների համառոտ կենսագրությունները միտումնավոր ամբողջական չեն ներկայացվել, այլ մինչ և հեղինակների Երևան ժամանելու պահը, որպեսզի ընթերցողներն իրենք այլ գրքերում ավելի մանրամասն տեղեկութուններ փնտրեն ու կարդան նրանց կյանքի ու ստեղծագործության մասին: Նրանք ծնունդով Երևանից չեն և գրեթե բոլորն Էլ այստեղ են եկել 20-ական թվականների կեսին, երբ վերածնվող Հայաստան Էր հասնում հայրենադարձների առաջին ալիքը:

Գրքում խոսում են նաև մայրաքաղաքի ավելի կրտսեր ժամանակակիցներն ու ականատեսները՝ Է.Ավագյանը, Ավ.Իսահակյանը, Վ.Իսահակյանը, Ս.Հարությունյանը, Յ.Զարգարյանը, Ռ.Հովհաննիսյանը և ուրիշներ, որոնց հուշագրություններից հատվածները ներհյուսվում են քաղաքի ու նրա բնակիչների ճակատագրի մասին ընդհանուր սյուժեում:

Գրքի «Առանձին երթուղին» կարճ պատմություններ Է ներառում Հայաստանի մայրաքաղաքի փրկված ու կորսված տաճարների մասին, որոնց վերաբերյալ ժամանակին թարգմանչուհուն պատմել Է Հայկական ԽՍՀ արվեստների վաստակավոր գործիչ պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանը (1909-2008):

Երևանի դիմանկարը լրացնում ու ավելի բովանդակալից են դարձում ոչ միայն սև-սպիտակ նկարազարդումները, այլև ռուս պոետներ Ե.Նիկոլաևսկայայի, Ս.Շերվինսկու, Վլ.Կոռնիլովի, Ս.Սոլոժենկինայի դիտարկումները չափածո բնաբաններում, ինչպես նաև Մ.Գորկու, Ս.Շերվինսկու և Մ.Շահինյանի հուշագրությունները:

«… Սահման չունի հյուրընկալորեն լայն բացված գիրքը. Երևանը գրավիչ և ճանաչողական ընթերցանություն Է: Երևանը պահպանում Է պատմության գաղտնիքները և օրեցօր գեղեցկանում: Այն ե՛ւ հին Է, ե՛ւ երիտասարդ: Նա նրբազգացորեն արձագանքում Է ժամանակի ու երևանցիների նոր սերունդների պահանջներին ու հուշումներին: Անցյալ դարի 20-ականներին վերածնված Երևանը ծերանալու իրավունք չունի…»,-գրում Է Խալաթովան նախաբանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում