Նյու-Յորքում ոստիկանները ձերբակալել են առնվազն 30 մարդու Դոնալդ Թրամփի դեմ հանրահավաքի ժամանակ, հաղորդում է NBC 4 New York-ը։ Հազարավոր ցուցարարներ չորեքշաբթի երեկոյան դուրս են եկել քաղաքի փողոցներ և շարժվել են դեպի նորընտիր նախագահին պատկանող Trump Tower երկնաքերի մոտ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մեծ մասը ձերբակալվել է «խուլիգանական պահվածքի» համար։ Ցույցեր տեղի են ունեցել ամերիկյան մի շարք քաղաքներում, այդ թվում Չիկագոյում, Ֆիլադելֆիայում և Բոսթոնում։
Բողոքի ցույցերին մասնակցել են նաև ամերիկացի մի շարք հայտնի աստղեր, այդ թվում՝ Շերը, Մադոննան, դերասանը Մարկ Ռուֆալոն։









































