USA Today-ի փոխանցմամբ՝ Twitter սոցցանցի օգտատերերը նոյեմբերի 8-ին ավելի քան 75 միլիոն գրառում են կատարել ԱՄՆ նախագահական ընտրությունների թեմայով։
Սոցցանցի օգտատերերն այդպիսով գերազանցել են 2012 թվականի նախագահական ընտրությունների օրվա ռեկորդը։ Այն ժամանակ հրապարակվել էր մոտ 31 միլիոն թվիթ։
Facebook սոցցանցի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտնել են, որ իրենց օգտատերերը ընտրությունների օրը տվյալ թեմայի շուրջ հրապարակել են մոտ 716 միլիոն հաղորդագրություն, մեկնաբանություն և լայք։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում հաղթելուց հետո փոխել էր Twitter-ի իր պաշտոնական էջի նկարագրությունն ու տեսքը։











































