Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ մոլորակի ամենահարուստ մարդիկ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին լուրից հետո կորցրել են 41 միլիարդ դոլար։
Այդ մասին վկայել են Bloomberg Billionaires Index-ի տվյալները։ Օրինակ՝ հանրապետական Թրամփի հաղթանակը Մեքսիկայի ամենահարուստ մարդ Կառլոս Սլիմին զրկել է 5.1 միլիարդ դոլարից։
Քանի որ մեքսիկական պեսոյի փոխարժեքը նվազել է 12 տոկոսով, Սլիմի ունեցվածքը նվազել է 9.2 տոկոսով։ Bloomberg-ի տվյալներով՝ ավելի վաղ մոլորակի ամենահարուստ մարդիկ վաստակել են ավելի քան 35 միլիարդ դոլար՝ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հաղթանակի ֆոնին։








































