Լեհաստանի կառավարությունը սատարում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:
«2017 թվականը մեզ համար նշանակալի տարի է, քանի որ նշելու ենք Լեհաստանում հայկական համայնքի ստեղծման 650-ամյակը: Հուսամ՝ մինչ այդ համաձայնագիրը կստորագրվի: Ասեմ, որ հատկապես գործարարներն են սպասում փաստաթղթի ստորագրմանը, քանի որ այն նպաստելու է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Հուսամ նաև, որ այս համաձայնագրի ստորագրման հետ կապված այլևս որևէ խնդիր չի առաջանա»,-նշեց դեսպանը:
Դեռևս 2015 թվականին պաշտոնական Բրյուսելն ազդարարել էր Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:












































