Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիան մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգը զարգացնելու համար պատրաստ է համագործակցել տարբեր երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի հետ։
Նա հիշեցրել է, որ նախորդ ամիս Ստամբուլում այդ հարցը երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը. «Այս հարցում մեր ասելիքն ու ճանապարհային քարտեզը հայտնի է։
Մենք չեղյալ ենք հայտարարել ավելի վաղ անցկացված մրցույթի արդյունքները, սակայն չեղյալ չենք հայտարարել նախագիծը։
Մենք դրա հետ մեկտեղ շարունակում ենք զարգացնել ազգային նախագիծը։ Դրա համար մեզնից կպահանջվի 5-7 տարի, և մեզ անհրաժեշտ է այլ երկրի աջակցությունը»։





































