Երևանի քաղաքապետարանի մոտ նստացույց հայտարարած երիտասարդներից Սուրեն Սահակյանը օգոստոսի 5-ին բարձր ջերմությամբ տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները ախտորոշել են արևահարություն:Այս մասին հայտնում է lragir.am–ը:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը 11 օրերի ընթացքում նստացույցի մասնակիցներին չթույլատրեց վրան կամ հովանոց տեղադրել:
Հիվանդանոցում բժիշկները պայման են դրել Սուրեն Սահակյանի առջև՝ կամ տեղափոխվում ես վճարովի բաժանմունք, կամ վեր կաց գնա: Այսօր առավոտյան Սուրեն Սահակյանից հիվանդանոցում պահանջել են գումար: Այս պահի դրությամբ Սուրենը դուրս է գրվել հիվանդանոցից կատետրը ձեռքին եկել է քաղաքապետարան: Նրա վիճակը մնում է անփոփոխ:











































