Sunday, 14 06 2026
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում

Beeline-ի Գլխավոր տնօրենը հանդես եկավ դասխոսությամբ PR դպրոցի ուսանողների համար

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես եկավ դասախոսությամբ PR դպրոցի ուսանողների համար։ Ընկերության ղեկավարը լսարանին ծանոթացրեց ռազմավարական մարքեթինգի և բրենդինգի մասնագիտական դասընթացի հետ և կարդաց «Ինչպե՞ս կառավարել ղեկավարին» թեմայով դասախոսություն:

«Երիտասարդները Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մեջ զբաղեցնում են կենտրոնական տեղ։  Նման ծրագրերի շնորհիվ, մենք զարգացնում ենք մասնագիտական կրթությունը և փորձում ենք մարդկանց օգնել դարձնել իրենց կյանքն էլ ավելի լավը։ Ուրախ եմ հանդիպելու PR դպրոցի նախաձեռնող և ստեղծագործ ուսանողների հետ և նրանց հետ կիսվելու բիզնեսի կառավարման սեփական փորձով: Վստահ եմ, որ այսօրվա դասախոսությունը նրանց տվեց նոր գիտելիքներ և կօգնի իրենց անձնական և մասնագիտական կրթության զարգացման գործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«PR դպրոցն արդեն երկու տարի շարունակ հնարավորություն է տալիս հանրային կապերի մասնագետներին վերապատրաստվել, ձեռքբերել արդիական գիտելիքներ և հմտություններ: «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության PR դպրոցում մասնագետները հնարավորություն ունեն ծանոթանալու տարբեր ոլորտներում աշխատող և արհեստավարժ գործունեություն ծավալող ղեկավարներին, ովքեր նպաստում են իրենց ընկերությունների և հանրության հետ գրագետ փոխհարաբերությունների ձևավորմանն ու դրական կերպարի ստեղծմանը»- նշեց Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը։

Նշենք, որ դասախոսությանն ներկա էին շուրջ 30 ուսանող։ PR դպրոցը հիմնադրվել է 2015 թ.-ին՝ նպատակ հետապնդելով նպաստել հանրային կապերի մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ: Դպրոցի հիմնադիրն է հանդիսանում «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը։

unnamed-11

unnamed-12

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում