«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն հայտնել է, որ հարձակվող Լիոնել Մեսսին մեծ հեղինակություն է վայելում ակումբակիցների շրջանում: Պիկեն նշել է, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը մշտապես կատարելագործում է իր խաղը:
«Երբեմն ինձ թվում է, որ Մեսսին արդեն գագաթնակետի է հասել: Սակայն հաջորդ մրցաշրջանում նա գերազանցում է իր նախկին նվաճումները: Նա մշտապես առաջընթաց է ապրում:
Տարեցտարի նա ավելի մեծ հարգանք է վայելում թիմում: Մեսսին լավագույնն է աշխարհում և տրամաբանական է, որ նա մեծ հեղինակություն է վայելում ակումբակիցների շրջանում»,- Marca-ն մեջբերում է Պիկեի խոսքերը:









































