Երկու ամերիկացի ազդեցիկ հանրապետական սենատորներ Ջոն Մաքքեյնն ու Լինդսի Գրեմը Եգիպտոս են ժամանել հակամարտող կողմերի եհտ բանակցություններ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Քաղաքական գործիչները հույս ունեն ամրապնդել ԵՄ նախկին բանակցորդների ջանքերը՝ զրուցելով ինչպես տապալված իսլամիստ նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների, այնպես էլ ժամանակավոր կառավարության հետ:
Կառավարությունը հերքել է գործարքի մասին տեղեկությունը, համաձայն որի՝ իսլամիստների հանրահավաքների դադարեցման դիմաց իշխանություններն ազատ կարձակեն «Մուսուլման եղբայրների» ձերբակալված առաջնորդներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրեմը եգիպտացի զինվորականներին նախազգուշացրել էր ամերիկյան ֆինանսական աջակցության կրճատման մասին, եթե նրանք չդադարեցնեն միջամտությունը քաղաքական գործընթացին:










































