Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Լևոն Ալթունյանը պետք է հիշի, որ ինքը հիվանդանոցների գլխավոր բժիշկների դիրեկտոր չէ. նախկին նախարար

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ծննդկանների մահվան դեպքերի վերաբերյալ հարցին, թե ինչով է դա պայմանավորված, պատասխանել է, որ դա իր գործառույթը չէ, «դրանով պետք է զբաղվեն դատարանները և մոռգը»:

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով առողջապահության նախարարի այս արտահայտություններին, 2000- 2003թթ ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը դեպքը համարեց արտառոց: «Բազմաթիվ որակումներ հնչեցին, դրանք և՛ հուզական դաշտից էին, և՛ մարդասիրական, ես նման որակումներից զերծ կլինեմ:

2001թ-ին արդեն իսկ զգացվում էր մայրական մահացության միտումներ, ինչն անհանգստացնող էր, և իմ հրամանով ստեղծվեց մշտական գործող հանձնաժողով, որի կազմում լավագույն մասնագետներ էին ընդգրկվել, և ամեն դեպք այդ հանձնաժողովի կողմից մանրամասն քննության էր առնվում և գոյություն ունեցող խնդիրները վեր էին հանվում և ի ցույց էին դրվում, այսինքն՝ դա ուներ նաև ուսուցողական բնույթ:

Ոչ մի երկիր զերծ չէ մայրական մահացության դեպքերից, ուղղակի նախարարը պետք է այդ հանձնաժողովի արդյունքները հնչեցներ կամ ընդհանրապես խոսքը տեղափոխեր հանձնաժողովի դաշտ: Խորհուրդ կտայի, որ նախարարը նման դեպքերում հիմնվեր մասնագիտական եզրակացությունների վրա և ներկայացներ հանրությանը»,- նշեց Արարատ Մկրտչյանը:

Նախկին նախարարն ընդգծեց. «Տպավորություն է, որ նոր նախարար Լևոն Ալթունյանը հիվանդանոցների գլխավոր բժիշկների դիրեկտոր է նշանակվել, նա պետք է հիշի, որ ինքը գլխավոր բժիշկների դիրեկտոր չէ, պետք է զբաղվի Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության կառավարմամբ, ոչ թե առողջապահության համակարգի կառավարմամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում