Sunday, 16 06 2024
Խզմալյանի դեպքը առաջինը չէ. առաջ էլ կար կասկած, որ «Վրացական երազանքը» համագործակցում է ФСБ-ի հետ
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ

«Զգույշ էղեք, թե չէ դուք էլ կհայտնվեք Հայկազի կողքին». կուրսանտի սպանության մեջ կասկածվող «արտոնյալ» Գնելը զգուշացրել է մյուս կուրսանտներին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական քննությունը:

Կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Ամբաստանյալների շարքից առանձին է նստում նաև արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, նա մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Դատական այս նիստն ուշացումով սկսվեց՝ ամբաստանյալներին դատարան ուշացումով ներկայացնելու պատճառով:

Փաստաբան Արա Զաքարյանը պարզաբանեց, որ նախանցյալ նիստին չէր ներկայացրել ու դատարանին այդ մասին չէր զգուշացրել նախապես, որովհետև բարձր ջերմություն ուներ, քնել էր, իսկ հեռախոսը մնացել էր լիցքաթափված:

Դատարանը արձանագրեց, որ փաստաբանի բարեխղճությունը կասկածի տակ դնելու հիմքեր չունի, սակայն նրա բացակայությունը, այնուամենայնիվ, գնահատում է անհարգելի, որպես սանկցիա՝ նրա նկատմամբ կիրառում է նախազգուշացումը:

Նախագահողը նախազգուշացրեց, որ խնդիրներ ունենալու, դատարան չներկայանալու դեպքում կողմերը նախապես նախազգուշացնեն, որպեսզի մյուսները անտեղի դատարան չներկայանան, չծախսվեն ռեսուրսները, չհետաձգվի դատական նիստը:

Դատարանը հարցաքննեց գործով տուժող ճանաչված հերթական կուրսանտին՝ Տիգրան Մանասերյանին:

Տիգրանը նշեց, որ ամբաստանյալներին ճանաչում է, նրանցից չորսի հարաբերություններն իր հետ լարված են: Նա, մեղադրողի հարցադրումին պատասխանելով, սկսեց բնութագրել ամբաստանյալներին. «Մովսես Ազարյանը աֆերիստ է, տափուկ»,- սկսեց տուժողը: Ամբաստանյալ Մովսես Ազարյանը դժգոհեց. «Ինձ վիրավորանք ա հասցնում»:

Տուժողը շարունակեց. «Վաչե Սահակյանը ինձ խորհուրդներով օգնել ա լիքը հարցերում… Նորիկ Սահակյանը հանգիստ բնավորություն ունի, բայց մի քիչ աֆերիստ է… Գնել Թևոսյանին չեմ կարա բնութագրեմ… Վարազդատ Սաֆարյանը, ինչքան տեսել եմ, հանգիստ անձնավորություն է, նրա հետ շատ չեմ շփվել…»:

Տուժող Տիգրանը հայտնեց, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալների վատ վերաբերմունքն իր նկատմամբ արտահայտվել է նրանով, որ իրենց միջև եղել են վեճեր, լեզվակռիվներ, նրանք ծեծել են իրեն:

Իր նկատմամբ այդ չորսի վատ վերաբերմունքը Տիգրան Մանասերյանը մեկնաբանեց նրանով, որ մարտկոցի հրամանատար Դավթյանը կուրսանտներին ուսումնական տարվա սկզբում ասել է, թե Մանասերյանն իր բարեկամն է, ու խնդրել է դասերի հարցում օգնել նրան:

Տուժողը հայտնեց, որ 2014 թվականի նոյեմբերի 16-ին ինքը շարքում խոսել է, ինչի համար Վաչե Սահակյանն իրեն վիրավորել է: Ինքը պատասխանել է նրան, իրենք քաշքշել են միմյանց, Վաչեն, Մովսեսը հարվածներ են հասցրել իրեն: Ցուցմունք տալու ընթացքում տուժողը հիշեց, որ այդ միջադեպի ժամանակ Նորիկ Սահակյանն էլ է հարվածներ հասցրել իրեն:

Նախաքննության ժամանակ տուժողը հայտնել էր, թե այդ միջադեպի ժամանակ իրեն հարվածներ է հասցրել նաև Վարազդատ Սաֆարյանը, սակայն դատարանում տուժողը պնդեց, որ Վարազդատն իրեն այդ օրը և ընդհանրապես չի հարվածել, այդ միջադեպի ժամանակ նա բաժանում էր իրենց, ինքը, լարված լինելով, այդ բաժանելը սխալ է ընկալել, քանի որ Վարազդատը մտերիմ էր Վաչեին:

Տիգրան Մանասերյանը, ըստ մեղադրանքի, տուժել է նաև իր ջոկի հրամանատար Գնել Թևոսյանի գործողություններից: Տուժողը հայտնեց, որ միջադեպը եղել է ձմռանը: Ինքը հերթապահ էր, լսարանը պետք է մաքրեր, բայց լավ չէր մաքրել: Դրա համար նկատողություն էր ստացել ջոկի հրամանատար Գնել Թևոսյանը: Իմանալով, որ մաքրություն կատարողը եղել է Տիգրանը, Գնելը զայրացել է նրա վրա՝ ասելով. «Քո պատճառով իմ վրա են խոսում»: Նա բանալիները նետել էր Տիգրանի վրա: Հետո մոտեցել ու հարվածել էր: Այդ հարվածի պատճառով Տիգրանը մարմնական վնասվածք չի ստացել:

Հայկազ Բարսեղյանի սպանության գիշերը, ըստ տուժողի ցուցմունքի, ինքը, սովորության համաձայն, արթնացել է գիշերվա ժամը չորսից հինգի սահմաններում: Տեսել է, որ Գնել Թևոսյանը հանում է սպորտային հագուստը ու պատրաստվում է պառկել: Տիգրանը դա մի քանի ակնթարթ է տեսել ու նորից քուն է մտել: Առավոտյան աղմուկ է բարձրացել, որ Հայկազի անկողինը արյան մեջ կորած է: Դուրս են եկել Հայկազին փնտրելու: Քիչ հետո Հայկազին գտել են «տուռնիկից կախված»: Տուժողը չի գնացել մարզահրապարակ՝ վախենալով նայել սպանված կուրսանտին:

Տուժող ՏիգրանՄանասերյանը պնդեց, որ Մովսես Ազարյանը Վաչեի հետ վիճաբանության օրը հարվածել է իրեն: Մովսեսին բացասական բնութագրելու պատճառը տուժողը համարեց Մովսեսի բնավորությունը, պահելաձևը. «Ընդհանուր մարտկոցն է նույն կարծիքին: Նրանց հետ՝ ես էլ… Օրինակ՝ կարող էի բան հարցնեի՝ Մովսեսը վատ ձևով կպատասխաներ, մուննաթով, գոռալով… Այդ չորսի դուրը չէր գալիս, որ իմ բարեկամը մարտկոցի հրամանատար Դավթյանն է: Իմ հարաբերությունները մյուս կուրսանտների հետ շատ լավ են…»:

Տիգրանը նշեց, թե Գնելը իրեն ասում էր. «Մարտկոցի հրամանատարը բարեկամդ է, բայց ես ոնց ուզեմ՝ հետդ կխոսեմ…»:

Հրապարակվեցին նաև տուժողի նախաքննական ցուցմունքները, քանի որ կողմերը հակասություններ էին տեսնում նրա նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև:

Նախաքննական ցուցմունքում տուժողը ևս մի դրվագ էր հայտնել՝ իր նկատմամբ բռնություն գործադրելու: Այս դրվագը կապված էր ամբաստանյալ Նորիկ Սահակյանի հետ:

Նորիկն իրեն անվանել էր «քյալ», ինքը դա չէր հանդուրժել: Գնացել էին գումարտակի տարածքում խոսելու, որի ժամանակ Նորիկը եղունգկտրիչով հարվածել ու քերծել էր իր ճակատը: Ինքը այդ միջադեպի մասին ոչ ոքի չէր հայտնել, մի քանի օր ճակատի վերքը փակել էր գլխարկով:

Նախաքննական ցուցմունքում տուժողը բնութագրել էր չորս ամբաստանյալներին. «Վաչե Սահակյանը նորմալ, խելացի մարդ է… Գնել Թևոսյանը երես առած է, զորամասում իրեն բոլորից բարձր էր դասում… Մովսես Ազարյանը՝ խորամանկ, չար, անտեղի կատակներ էր անում ու վիրավորում տղաներին… Նորիկ Սահակյանը ուժեղ տղա էր, հիմնականում ընկերություն էր անում Գնելի հետ… Հայկազ Բարսեղյանը լավ սովորող էր, բոլորի հետ ընկերություն էր անում…»:

Տուժողը հայտնել էր, որ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանն ու Նորիկ Սահակյանը ջոկի հրամանատարներ էին: Մի ժամանակ Մովսես Ազարյանն էլ էր ջոկի հրամանատար, բայց նրան ազատել էին վատ բնավորության պատճառով: Ինչպես ինքը, այնպես էլ մյուս կուրսանտները խուսափում էին այդ չորսի հետ խնդիրներ ունենալուց…

Տուժողը հայտնել էր, որ Հայկազի սպանության նախորդ օրը՝ ցերեկով, ինքը նկատել է, որ Հայկազը վիճում է Կարենի հետ: Հետո նրանց է մոտեցել Վաչե Սահակյանը: Տուժողի ընկալմամբ՝ Վաչեն փորձել է դադարեցնել վեճը…

Այդ օրը երեկոյան իրենց տարել են Օպերա՝ Բանակի օրվան նվիրված համերգի: Ինքն ու Հայկազ Բարսեղյանը մի ավտոբուսի մեջ են եղել: Հայկազը անտրամադիր էր, նա ասել է, թե ատամն է ցավում…

Երբ առավոտյան մարզահրապարակում գտել են Հայկազի մարմինը, իրենց շարել են բակում: Ինքը՝ Տիգրանը, մարզահրապարակի կողմը չի նայել: Բայց տղաներ կային, ովքեր շրջվում ու նայում էին: Գնել Թևոսյանը բարկացել է նրանց վրա, պահանջել է չնայել, մասնավորապես ասել է. «Զգույշ եղեք, թե չէ դուք էլ կհայտնվեք Հայկազի կողքին»:

Ըստ տուժողի՝ սպանության վաղ առավոտյան Գնելը ու Նորիկ Սահակյանը գնացել են շտաբ՝ Գնելի հայրիկի մոտ…

Տուժողը նշեց, որ Հայկազ Բարսեղյանը խառնվածքով ուրախ, լավ սովորող տղա էր, նա երբեք չի արտահայտել մտքեր՝ ինքնասպանություն գործելու վերաբերյալ:

Տուժողը նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ Հայկազի սպանությունից չորս առաջ Վաչե Սահակյանի ծնունդն էր: Մովսես Ազարյանը նրան «քծնելու համար» տղաներից 500-ական դրամ է հավաքել ու նվեր է գնել՝ ժամացույց: Իսկ Հայկազի սպանության գիշերը այդ տղաները պատրաստվում էին նշել Վաչեի ծնունդը, խոսում էին «թթվի ու նման բաների մասին…»:

Տուժողը իր նախաքննական ցուցմունքում նշել էր. «Գնել Թևոսյանն իր հոր շնորհիվ ազատ ելումուտ էր անում ինստիտուտում, արտոնյալ դիրք ուներ, սպաներից ոչ ոք նրան դիտողություն չէր անում…»: Գնելը, ըստ Տիգրանի, տուն էր գնում շաբաթ-կիրակի օրերը, նաև՝ մյուս օրերին կարող էր դասերից հետո տուն գնալ, ինչը մյուս կուրսանտներն իրենց թույլ տալ չէին կարող:

Տիգրան Մանասերյանը Գնել Թևոսյանի դեմ ցուցմունք էր տվել նաև առերես հարցաքննության ժամանակ: Գնելի շահերի պաշտպանի հարցին ի պատասխան՝ նա ասել էր. «Ինչքան էլ վատ հարաբերություն ունենամ, սուտ ցուցմունք չեմ տա»: Տիգրան Մանասերյանի և Գնել Թևոսյանի առերես հարցաքննությունը երկու անգամ ընդմիջվել է՝ տղաները փոխադարձ վիրավորանքներ են հասցրել միմյանց:

Տիգրան Մանասերյանը նշել է, թե չորս ամբաստանյալները՝ Թևոսյանը, Սահակյաններն ու Ազարյանը գերիշխող դիրք ունեին, բոլորը ենթարկվում էին նրանց ու վախենում էին նրանցից…

Ըստ տուժողի, օրինակ՝ Մովսես Ազարյանը մոտենում էր խելոքներին ու կատակներ էր անում նրանց հետ, իսկ եթե խելոքները ևս կատակեին, նա ասում էր. «Դու ո՞վ ես, որ իմ հետ կատակ անես»: «Խելոքները» այն կուրսանտներն էին, ովքեր չէին համարձակվում պատասխանել այս չորսին…

Այս դատական նիստին նախազգուշացում ստացավ ոչ միայն փաստաբան Արա Զաքարյանը:

Նիստի ընթացքում տեղից խոսելու համար նախազգուշացում ստացավ ամբաստանյալ Մովսես Ազարյանը:

Այնուհետև տուժող Տիգրան Մանասերյանի հարցաքննության ժամանակ տուժողին «լկտի ու ցինիկ» անվանելու համար նախազգուշացում ստացավ Նորիկ Սահակյանի շահերի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը: Փաստաբանին դուր չեկան տուժողի պատասխանելու եղանակն ու պահվածքը, նա ասաց. «Լկտի ու ցինիկ եք դարձել»: Երբ նախագահողը դատավարության մասնակցին վիրավորելու համար նախազգուշացում հայտարարեց փաստաբանին, վերջինս ասաց. «Ինչո՞ւ վիրավորեցի, ցինիկ, անդաստիարակ, լկտի պահվածք ունի…»: Նախագահողը զգուշացրեց, որ ավելի խիստ սանկցիա կկիրառի…

Հաջորդ դատական նիստին կհարցաքննվի տուժող կուրսանտ Հարություն Ալեքսանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում