Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատների հանդեպ սպառնալիքն «Ալ-Կաիդա»-ի կողմից է։ Այս մասին լրագրողներին երկուշաբթի օրն ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:
«Ակնհայտ է, որ Արաբական թերակղզում «Ալ-Կաիդան» ամենաակտիվ ահաբեկչական խմբավորումն է, ամենաակտիվը՝ գործողությունների առումով: Սակայն ես չեմ մանրամասնի, թե բացի դրանից, ովքեր են կանգնած այդ սպառնալիքների հետևում»,- ասել է Հարֆը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում իր երկրի քաղաքացիներին նախազգուշացրել էր Մերձավոր Արևելքից եկող ահաբեկչական սպառնալիքի մասին: Այդ սպառնալիքների հետ կապված՝ 29 երկրներում փակվել են դեսպանատներն ու հյուպատոսարանները:








































