Sunday, 16 06 2024
«Ճգնաժամի» սահմանադրության փոխարեն՝ «քաղաքական» համաձայնության սահմանադրություն
Խզմալյանի դեպքը առաջինը չէ. առաջ էլ կար կասկած, որ «Վրացական երազանքը» համագործակցում է ФСБ-ի հետ
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին

ՀՀԿ-ի ամենամեծ նվաճումը մեր ժողովրդին այս աստիճան աղքատացնելն է՝ իր բոլոր հետևանքներով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Պարոն Ասատրյան, փաստորեն 2017-ի համար կառավարությունը գրեթե նույնքան տնտեսական աճ է կանխատեսում, որքան նախորդ տարիներին։ Արդյոք 3,2 տոկոս աճը բավարա՞ր է Հայաստանի տնտեսական զարգացում արձանագրելու համար։

– Միանշանակ՝ ոչ: 3,2 տոկոսի դեպքում որևէ առաջընթաց, որևէ լուրջ խնդրի լուծում, որոնք առկա են այսօր Հայաստանում, չի կարող լինել: Ցանկացած գնահատական պատրաստ եմ ընդունել, բայց ոչ՝ զարգացում, որակական տեղաշարժ անգամ 3,2 տոկոսն ապահովելու դեպքում չեմ սպասում, մինչդեռ այդ չափն էլ  հարցականի տակ է:

– Հաշվի առնելով, որ այս տարվա բյուջեն թերակատարվում է, մինչև տարեվերջ հնարավո՞ր է՝ կառավարությունը հանդես գա սեկվեստորի նախաձեռնությամբ։ Հակառակ դեպքում ինչի՞ հաշվին է կատարվելու այս տարվա բյուջեն:

– Չեմ կարծում: Այդ մշակույթը մեզանում չկա, մենք չունենք օրենսդիր, որը հետևողական և հետամուտ լինի ընդունած որոշումներին: Ինքը՝ երևույթը, շատ ավելի բարդ է և շատ ավելի լուրջ: Հրապարակում առայժմ միայն ֆինանսների նորանշանակ նախարարի հայտարարությունն է, որի համաձայն՝ 2016թ. բյուջեն թերակատարվելու է շուրջ 5 տոկոսով, այսինքն՝ մոտավորապես 5 տոկոս մենք հավելյալ պակասորդ պետք է ունենանք, կամ այդ չափով ծախսեր չպետք է իրականացվեն: Սա ինքնին բացասական նախադրյալներ է ստեղծում գալիք տարվա զարգացումների համար: 3,2 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար պետք է հատուցվեն այն կորուստները, որոնք բյուջեն թերակատարելու պատճառով եղել են, որովհետև այդ ծախսերը չկատարելը ուղղակիորեն ազդում է տնտեսության գործունեության վրա: Այսինքն՝ պետք է լուրջ քննարկման առարկա դառնա նշված աճի հնարավորությունը: Այս միջոցները չեն ներդրվելու տնտեսության մեջ, տնտեսությունն այդ աստիճան չի աճելու, որը փոխանցվելու է մյուս տարի: Կարող ենք եզրակացնել, որ ընթացիկ տարվանից  բյուջեի թերակատարման ռիսկը ազդելու է տնտեսական ընդհանուր զարգացումների վրա ու փոխանցվելու է հաջորդ տարվա վրա: Բացի այդ, գալիք տարի արտաքին շոկերի բացասական ազդեցությունը  էական փոփոխության չի ենթարկվի: Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի մասին է, կարծես որևէ ակնկալիք չպետք է ունենալ: Միակ ռեսուրսը մնում է մեր ներքին կյանքում այնպիսի փոփոխությունների, կառուցվածքային վերափոխումների իրականացումը, որոնք կհանգեցնեն տնտեսության մեջ դրական տեղաշարժերի: Հնարավո՞ր է դա իրականացնել, թե՞ ոչ. այս հարցն է:

Գուցե եկող տարվա եկամուտների՞ց պետք է հատուցվի այս պակասուրդը։

Ոչ, դա ուղղակի հնարավոր չէ:

– Իսկ գուցե հնարավո՞ր է՝ հաշվի առնելով կառավարության ներկայացրած ծրագիրը, քայլերը, որոնք նախատեսվում են առաջիկայում:

– Լայն իմաստով շատ բարդ է, որովհետև տնտեսությունը բավականին կոնսերվատիվ երևույթ է: Ակնհայտ է, որ եթե անգամ լիարժեք վճիռներ կայացվեն, դրանք տնտեսական աճի վրա միանգամից էական ազդեցություն չեն ունենա: Օրինակ՝ անգամ եթե էական տեղաշարժեր լինեն մեր տնտեսության համար ամենացավոտ՝ կոռուպցիայի ու մենաշնորհների գերիշխանության, բիզնեսի ու իշխանության սերտաճման հարցում, դա  կարճ ժամանակում  արդյունք չի տա, քանի որ մեր տնտեսական համակարգում կոռուպցիան և նշված երևույթները այս համակարգի օրգանական մասն են կազմում, և այս հիվանդության չարորակ ուռուցքի բուժումը կամ վերացումը հարվածելու է տնտեսությանը, որոշակի կորուստների հավանականություն կա: Տեսեք, ժամանակին գործ ունեինք երկնիշ տնտեսական աճի հետ, մինչդեռ դրա հիմքում շատ պարզ, բայց ամբողջովին կոռումպացված սխեմա էր դրված, ամենաբարձր մակարդակով ներդրողներին երաշխիքներ էին տրվում: Այդ աճի հիմնական շարժիչը շինարարությունն էր կենտրոնում, և դա իրականացվում էր հետևյալ կերպ. եթե մեկը հայտ էր ներկայացնում, հայտ ներկայացնելիս ինչ-որ ընծաներ էր բերում՝ գումար կամ խոստումներ, ապա իշխանւթյունները տեր էին կանգնում և նպաստում էին ներդրման արդյունավետ իրականացմանը: Եթե պետք է, ինչ է եղել՝ մարդկանց տներից կհանեն, քաղաքի դեմքը փչացնող ճարտարապետական ցածրորակ մասնավոր նախաձեռնությունը  կհաստատեն, ինչ-որ պետք է՝ կանեն, անգամ հանրային գերակա շահ կճանաչեն: Ստացվեց այն, որ նման երաշխիքների առկայությամբ  շինարարությունը բավականին թափով զարգացավ ու նպաստեց տնտեսական բարձր աճին: Բայց խնդիրն այն է, որ կոռուպցիոն մեխանիզմը շատ պարզ էր, շահը ընկալելի էր, սակայն տնտեսության վերարտադրողական կարողությունը արդյունքում գրեթե չավելացավ: Սա մի օր էլ ավարտ պետք է ունենար, և դա տեղի ունեցավ՝ ի դեմս 2009թ. տնտեսական ճգնաժամի, որի հետևանքները մինչ օրս չեն հաղթահարվել: Կոռուպցիոն այս համակարգը դեռ առկա է, ծավալները կրճատվել են, բայց մեր տնտեսական մոդելի մեջ դա և վերը թվարկած ռիսկերը դեռ առկա են:

Այսինքն՝ խաղի նոր կանոնները բացառվո՞ւմ են:

– Ես չեմ բացառում, բայց մի բան հաստատ է, որ խաղի կանոնը հստակ հայտարարելու ու պահպանելու պարագայում ևս դա իրականություն է դառնում որոշ ժամանակ հետո: Եվ ավելին՝ տնտեսական հետևանքները կտեսնենք մեկ-երկու-երեք տարի հետո:

– «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տարածել է հայտարարություն, որում խոսում է գազի գնի նվազեցման հայտի մասին: Եթե Հայաստանի կառավարությունը չփոխվեր,  վարչապետը մնար Հովիկ Աբրահամյանը կամ Կ. Կարապետյանի փոխարեն նշանակվեր մեկ ուրիշը, ի՞նչ եք կարծում՝ «Գազպրոմ Արմենիան» կներկայացնե՞ր նույն հայտը՝ նույն հիմնավորումներով: Եթե հնարավորություն կար գազի սակագնի նվազեցման, ապա ինչո՞ւ չէր արվում մինչև հիմա:

– Օբյեկտիվ նախադրյալներ կան սրա համար, և այս նախադրյալները ձևավորվել են տարիների ընթացքում: Նախ՝ աշխարհում 2014թ. մինչև 2016թ. թե՛ գազի, թե՛ էներգակիրների գինը երկու-երեք անգամ նվազել է՝ օբյեկտիվ հիմքը հենց սա է:

Բացի այդ՝ մենք ԵԱՏՄ անդամ ենք, տեսնում եք՝ ինչ սուր տեսք ստացավ գազի գնի հետ կապված Բելառուս-Ռուսաստան բանավեճը, և ինչպիսի զիջումների գնալու համաձայնություն տվեց Ռուսաստանը: Միմիայն նշված և այլ օբյեկտիվ հանգամանքները հաշվի առնելուց հետո կարելի է խոսել սուբյեկտիվ գործոնների մասին: Նշված պարագայում անգամ, կարծում եմ, ավելի մեծ դեր խաղացին վճռականությունն ու հարցին ավելի խորությամբ տիրապետելը: Այո՛, անձով ինչ-որ բան պայմանավորված է, բայց ոչ ամեն ինչ: Այնպես չէ, որ «Գազպրոմը» իր նախկին աշխատակցի հետ այսպիսի «օժիտ» դնի. այդպես չի լինում երբեք: Եվ եթե անգամ լինում է, դա վտանգավոր է, ավելի լավ է՝ այդ հենքով գազի գնի փոփոխություն չլինի:

– Հայաստանն այս պահին ունի շուրջ 5,2 մլրդ դոլարի արտաքին պարտք, ևս 1 մլրդ դոլարի ներքին պարտք։ Կիսո՞ւմ եք Հրանտ Բագրատյանի տեսակետը, որ պետք էր շեշտը դնել ներքին պարտքի վրա, որպեսզի հարաբերակցությունն այսքան մեծ չլիներ։

– Իհարկե, պետական պարտքը պարտք է, հոգս է, բայց կան լավ և վատ, պատասխանատու և անպատասխանատու հատվածներ: Հարաբերական առումով ներքին պարտքն ավելի լավ է, բայց դա նորմալ ժողովրդավարական մոդելի համար է և ոչ թե բռնապետական համակարգի: Ներքին պարտքը լավ է նրանով, որ իշխանությունները պետք է հաշվետու լինեն ժողովրդի առաջ և պարտքը ստանձնելիս ղեկավարվեն հաշվետու լինելու գիտակցությամբ, որի պարագայում, բնականաբար, ինչքան լավ աշխատեն իշխանությունները, ինչ աստիճան վայելեն հասարակության վստահությունը, այնքան պարտքի գինը ավելի ցածր կլինի: Բայց մենք գիտենք, որ մեզանում բացարձակ անվստահություն կա իշխանությունների նկատմամբ, իսկ իշխանությունների վերաբերմունքը արհամարհանքն է, բացարձակ ցինիզմը: Սա էր հասարակության նկատմամբ վերաբերմունքը, և այդ պարագայում խոսել ներքին պարտքի լավ լինելու մասին՝ տեղին չէ: Առավել ևս, որ ներքին շուկայում փողի գինը շատ ավելի բարձր է, քան միջազգային շուկաներում:

– Եվ այս առումով մտավախություն կա, որ ներքին պարտքը մեծացնելու դեպքում կառավարությունը կարող է արժեզրկել դրամը, որպեսզի կարողանա հեշտ  վերադարձնել պարտքը:

Դրամի արժեզրկումը կապել պարտքի համամասնությունների կամ ներքին պարտքի սպասարկման հետ՝ ճիշտ չէ, մենք կարճ ժամանակահատվածում չենք կարող ավելացնել պետական պարտքը այնքան, որ ներքին պարտքը հավասար դառնա արտաքին պարտքին: Կամ հակառակը՝ մենք չենք կարող կրճատել արտաքին պարտքը այն աստիճանի, որ այն հավասարվի ներքինին: Իսկ այս դեպքում եթե դրամը արժեզրկենք և այս խնդիրները չլուծենք, իհարկե՝ արտաքին պարտքի սպասարկման գինը անհամեմատ ավելի մեծ կլինի, քան այն օգուտը, որ կարող է իշխանությունը ստանալ, եթե դրամը արժեզրկելով՝ ներքին պարտքի սպասարկումն ավելի դյուրին դարձնի: Ընդհանրապես նման դատողությունը իրականությունից դուրս ենթադրությունների ոլորտից է:

Ամեն դեպքում պարտքը պարտք է, առանց պարտքի երկրներ չկան, առանց պարտքի անհնար է էական առաջընթաց տեսնել, ուղղակի այն ստանձնելիս պետք է սթափ դատել: Ընդամենը 7 տարվա ընթացքում ՀՀ պարտքը  շուրջ 2,5 անգամ ավելացավ: Լավ, բա այս գումարներն ո՞ւր են գնացել: Աշխատատեղեր չեն ստեղծվել, տնտեսական աճի տեմպերը ոչ թե ավելացել, այլ նվազել են: Ստացվում է, որ անարդյունավետ են օգտագործվել կամ գողացվել են: Իհարկե, զգալի մասը գնացել է չհիմնավորված, անարդյունավետ նախագծերի վրա: Այդ պարտքը նրա համար էր, որ աշխուժացնեին տնտեսությունը: Ես չեմ ասում, որ ինչ-որ մարդիկ պատժվեն, ո՛չ, ուղղակի աշխատելու այս եղանակը՝ անպատասխանատու, ոչ թափանցիկ, ոչ հաշվետու գործելակերպի արդյունքն ու հետևանքը սա պետք է լիներ: Իսկ վիճակն իսկապես ծանր է: Հայաստանը վերջին 15-17 տարիների ընթացքում դարձավ տարածաշրջանի ամենաաղքատ երկիրը: Հանրապետական կուսակցության ամենամեծ նվաճումը մեր ժողովրդին այս աստիճան աղքատացնելն է իր բոլոր հետևանքներով՝ ծավալուն արտագաղթ, կրթական մակարդակի անկում:

– Պարոն Ասատրյան, պաշտոնանկությունների շղթան շարունակվում է: ՊԵԿ նոր նախագահ նշանակվեց, և նա փաստորեն ազատվում է ՊԵԿ նախագահի հնաբնակ տեղակալներից՝ Արթուր Աֆրիկյանից և Արմեն Ալավերդյանից: Ի՞նչ եք կարծում՝ հին կադրերից, թեկուզ պրոֆեսիոնալ, ազատվելու խնդի՞ր կա:

– Դժվարանում եմ ասել, սա նուրբ հարց է: Այլ բան է, որ որևէ փոփոխություն պետք է հիմնավորված լինի, մենք նորմալ հասարակություն ենք, պետք է հասարակությանը համապատասխան ազդակները տրվեն, եթե չասվի՝ ինչի համար է, չհիմնավորվի, թե ինչ պատճառով են այս մարդկանց աշխատանքից ազատել, ասելու են՝ եկել են, բոլորին հանում են, իրենց մարդկանց են բերում:

– Նաև որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց:

– Խոսքը պատասխանատվության ենթարկելու մասին չէ, որը, իհարկե, կարևոր հանգամանք է, խոսքը գնահատականներ տալու մասին է, պետք է գնահատվի, որ այս-այս հատվածներում լուծումները անարդյունավետ են եղել, այս-այս խնդիրները չեն լուծվել, այս-այս պատճառով է այս թիմը ամբողջովին փոխվել: Իսկ պատասխանատվության կանչելու խնդիրը դրանից հետո պետք է դրվի, և դնողը կառավարությունը չէ, այլ համապատասխան մարմինները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում