ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեն NBC և CNN հեռուստաալիքներից պահանջել է դադարեցնել ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնի վերաբերյալ ֆիլմերի թողարկումը:
Կոմիտեն սպառնացել է դադարեցնել հեռուստաընկերությունների հետ համագործակցությունը՝ հեռուստաբանավեճերի կազմակերպման ժամանակ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի ելույթ ունենալու առումով:
Կոմիտեի նախագահ Ռայնս Փրիբեսը Հիլարի Քլինթոնի մասին պատմող ֆիլմերն անվանել է «քաղաքական գովազդ», որը կատարվում է հայտնի քաղաքական գործչի կյանքի նկարագրության քողի ներքո, հաղորդում է ITAR-TASS-ը:










































