«Շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա կապակցությամբ: Եկե´ք մեզ մոտ, Մայամի»,- Twitter-ի իր էջում գրել է «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին:
Օգոստոսի 4-ին ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման դարձավ 52 տարեկան: «Միլան»-ն, ինչպես հայտնի է, նախամրցաշրջանային հավաք է անցկացնում ԱՄՆ-ում: Իտալական ակումբը կմրցակցի «Լոս-Անջելես Գելեքսի»-ի դեմ`Guiness Cup մրցաշարի երրորդ տեղի համար: Հանդիպումը կկայանա Մայամիում:
Հիշեցնենք` նախորդ տարի, երբ Կալիֆորնիայի ակումբը MLS-ի չեմպիոն էր դարձել, Բարակ Օբաման Սպիտակ տանն ընդունել էր թիմի ֆուտբոլիստներին` Դոնովանի և Դևիդ Բեքհեմի գլխավորությամբ:







































