Tuesday, 16 04 2024
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը

ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովի որոշումները նոր թափ կհաղորդե՞ն անվտանգության ոլորտում Հայաստան-Վրաստան հարաբերություններին

Վարշավայի գագաթաժողովում որդեգրելով Ռուսաստանի հետ երկխոսության ու զսպման ռազմավարություն՝ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) հանդես եկավ Ուկրաինայի և Վրաստանի (արևմտամետ կողմնորոշումով գործընկերներ, որոնք ամենաշատն են տուժել Մոսկվայի ապակառուցողական դիրքորոշումից) աջակցությանն ուղղված ընդգրկուն նախաձեռնությամբ: Դաշինքն այս հավակնորդների ռազմական կարողությունները թե՛ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու և թե՛ նրանց պաշտպանունակությունն ու օպերատիվ պատրաստվածությունը խթանելու ջանքեր է գործադրել, որի նպատակը նրանց սպառնացող հնարավոր ագրեսիան չափազանց թանկ, դրանով իսկ արժեզուրկ դարձնելն է:

Ուկրաինայի և Վրաստանի կայունությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու ուղղությամբ ՆԱՏՕ-ի գործադրած ջանքերը տեսականորեն կարող են համատեղ ռազմական ծրագրերում երկրորդային գործընկերներ Հայաստանի և Ադրբեջանի ներգրավման հնարավորություն ընձեռել: Թե՛ դաշնակիցների և թե՛ գործընկերների փոխշաղկապված (կոհերենտ) դերակատարմամբ ինտեգրված ուժ դարփնելու Դաշինքի փնտրտուքը հավանական է, որ Երևանին խրախուսի ՆԱՏՕ-ի հովանու ներքո Թբիլիսիի հետ անվտանգության հարցերով համագործակցության հարթակ ստեղծել՝ որպես Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման միջոց: Մասնավորապես, Երևանի վրա կարող է տարածվել ՆԱՏՕ-ի Փոխգործակցության նախաձեռնության շրջանակներում (Partnership Interoperability Initiative (IPI) Վրաստանին առաջարկված Ընդլայնված հնարավորությունների գործընկերությունը (the Enhanced Opportunities (EO) partnership), ինչն ուժեղացնում է Դաշինքի համար նրա քաղաքական և ռազմական նշանակությունը:

Ի հավելումն՝ Սև ծովում ՆԱՏՕ-ի համար Թբիլիսիի հարաճուն գործառնական դերը կարող է նոր թափ հաղորդել Երևանին՝ իր անվտանգության առաջնայնությունները բազմազանեցնելու և Վրաստանի հետ վստահելի ռազմավարական կապեր ամրապնդելու շնորհիվ Ռուսաստանից գերկախվածությունը վերահավասարակշռելու համար: Գրեթե միաժամանակ վերջերս Լեվան Իզորիան և Վիգեն Սարգսյանը համապատասխանաբար նշանակվեցին Վրաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ: Ակնհայտորեն երկուսն էլ մտադիր են խորացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը՝ միաժամանակ խթանելով Թբիլիսիի և Երևանի միջև երկկողմ քաղաքական-ռազմական համագործակցության նոր պարադիգման:

Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում ընդունված որոշումները, որոնք վերափոխեցին Վրաստանի հետ Դաշինքի հարաբերությունների շրջանակը, հայ-վրացական ռազմավարական մերձեցման նախադրյալների համար հեռանկարային կատալիզատոր էին: Այն, մասնավորապես, ծանրակշիռ հենք ապահովեց Վրաստանի պաշտպանական կարողությունների զարգացման գործում բազմակողմանի ներգրավման համար՝ ՆԱՏՕ-Վրաստան ամբողջացած շրջանակը տեղափոխելով առավել կատարելագործված փուլ:

Ի սկզբանե 2014թ. Ուելսյան գագաթաժողովում մի շարք նոր նախագծեր հավանության արժանացնելուց հետո ՆԱՏՕ-Վրաստան շրջանակն այդ ժամանակից ի վեր փոխակերպվել է ավելի ներառական և ընդլայնված հարաբերության, որում Վրաստանն ընդգրկված է թե՛ ՆԱՏՕ-ի անդամ երկրների և թե՛ գործընկերների համար նախատեսված ընդհանուր գործունեության մեջ: Ավելի առաջ գնալով՝ Վարշավայի գագաթաժողովը Վրաստանի համար ուղի հարթեց իրեն դիրքավորելու որպես տարածաշրջանային այլ համագործակցությունները դյուրացնելուն ուղղված որոշակի հարթակ՝ օրինակ, Հայաստանին և Ադրբեջանին հնարավորություն ընձեռելով ՆԱՏՕ-ի հետ իրենց փոխազդեցություններն աշխատանքային ռեժիմի մեջ դնել արդեն իսկ գործարկված հնարավորությունների շնորհիվ:

Մինչ օրս Դաշինքի կողմից Վրաստանի համար հավանության արժանացած ամենաարժեքավոր մեխանիզմը ՆԱՏՕ-Վրաստան Հիմնական փաթեթն (Substantial NATO-Georgia Package (SNGP)) է՝ բազմատեսակ աշխատանքային գործիքակազմը, որը միտված է ուժեղացնելու Վրաստանի պաշտպանական կարողություններն ու խթանելու ՆԱՏՕ-ի անդամների հետ նրա փոխգործակցությունը: Ուսումնական վարժանքների ու ուսուցանման, ինչպես նաև խորհրդատվության և կապերի միջոցով այդ նպատակներին հասնելու համար Դաշինքը ծրագրավորել և 2015թ. օգոստոսին Քրթսանիսիի ռազմաբազայում գործարկել է ՆԱՏՕ-Վրաստան Համատեղ վարժանքների և գնահատման կենտրոնը (NATO-Georgia Joint Training and Evaluation Center (JTEC))՝ որպես ՆԱՏՕ-Վրաստան Հիմնական փաթեթի առանցքային տարր:

Բացի այդ Պաշտպանական կարողությունների նախաձեռնության (Defence Capacity Building Initiative) ձևաչափը վերջերս բացված Պաշտպանական հանրակարգերի զարգացման դպրոցի (Defence Institution Building School (DIBS)) հետ համատեղ հանդիսանում է ՆԱՏՕ-ի՝ Վրաստանի պաշտպանունակությանն ուղղված շոշափելի աջակցության հիմնաքարը: Եվ, որ ամենակարևորն է, վրացական ստորաբաժանումները Դաշինքի ընդհանուր անվտանգության մարտահրավերների շրջանակում գնալով ավելի շատ են ներգրավվում ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի (NATO Response Force) կազմում, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորված ինը վարժանքները, որոնց վրացական զորքերն ամեն տարի մասնակցում են:

ՆԱՏՕ/ԱՄՆ զորավարժությունների հետ կապված՝ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ընդունված կոմյունիկեի 101-րդ կետը վերահաստատեց, որ Դաշինքն «այլ գործընկերների ընդլայնված հնարավորություններ առաջարկելու հարցը պատրաստ է դիտարկել այնքանով, որքանով նրանց ներդրումներն ու շահերն են երաշխավորում»:

Տարբեր տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի գործընկերների միջև տարածաշրջանային համագործակցության և հավաքական անվտանգության կառուցումը մշտապես առաջնային նշանակություն է ունեցել Դաշինքի համար: Այս առումով ընդլայնված տարածաշրջանում ռազմական և քաղաքական նոր միտումները հավանաբար Դաշինքին կխթանեն՝ աջակցելու Վրաստանի հետ ամուր պաշտպանական կապեր հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը: Մեկ այլ փաստարկ, որը պաշտպանության ոլորտում Վրաստանի համար գրավիչ է դարձնում Հայաստանի հետ համագործակցությունը, մի կողմից՝ վերջինիս Ռուսաստանի նետած մարտահրավերը մեղմելու նրա մտադրությունն է ՝ դյուրին դարձնելով Հայաստանի և Արևմուտքի միջև ինտեգրման վերսկսումը:

Միևնույն ժամանակ, ներկայումս Թբիլիսին պաշտպանության ոլորտում եռակողմ ձևաչափով հարաբերություններ է զարգացնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Տրապիզոնի 2010թ. Հռչակագրի վրա: Այնուամենայնիվ, իր պաշտպանության քաղաքականության մեջ այս ձեռքբերումը փոխլրացնելու համար Թբիլիսին կնախընտրեր հավասարակշռել վրացական քաղաքականության վրա թուրք-ադրբեջանական տանդեմի աճող ազդեցությունը՝ վերախթանելով համագործակցությունը Հայաստանի հետ:

Չնայած Վրաստանն ու Հայաստանն արդյունավետ կերպով զարգացնում են իրենց տնտեսական և մարդկային հարաբերությունները՝ 2016թ. տարեսկզբին Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին պարզաբանեց, որ Վրաստանը և Հայաստանը զուրկ են ռազմավարական կապերից՝ անվտանգության վերաբերյալ իրենց ամբողջովին տարբեր հայացքների պատճառով:

Հայաստան-Վրաստան հարաբերությունները բնութագրվել են որպես «ավանդական», ինչը դիվանագիտական մեկնաբանությամբ հաճախ նշանակում է տարբեր ոլորտներում թերի և ոչ լիարժեք համագործակցություն: Մյուս կողմից, Վարշավայի գագաթաժողովից առաջ Թինաթին Խիդաշելին 2016թ. մայիսին իր ադրբեջանցի գործընկերոջ հետ պաշտոնական հանդիպման ժամանակ Ադրբեջանին հրավիրեց մասնակցելու Ազնիվ գործընկեր անվամբ ՆԱՏՕ-ի հաջորդ բազմազգ վարժանքներին, որոնք պլանավորված են 2017թ.: Համանմանորեն հաղորդվել է, որ Վրաստանը և Ադրբեջանը խորհրդակցություններ կսկսեն, որոնց նպատակը մինչև 2016թ. տարեվերջ ընդհանուր շահերի ու մեխանիզմների բացահայտումն է՝ էներգետիկ հաղորդակցությունների և ենթակառուցվածքների ապահովման բնագավառում համագործակցելու նպատակով:

Ի հակառակ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և անդամ չհանդիսացող Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների դինամիկայի՝ Վրաստանը զգուշավորություն ցուցաբերեց անվտանգության և պաշտպանության համատեքստում Հայաստանի հետ համագործակցելու հարցում: ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև մրցակցության աճը կշարունակի սաստկացնել հայ-վրացական քաղաքական հարաբերությունների պրկվածությունը, եթե հետագա բարդացումները կանխող և վստահելի համագործակցության ուղի ծնող որոշակի քայլեր  չձեռնարկվեն:

Զարմանալի չէ, որ Հայաստանին և Վրաստանին պաշտպանության ոլորտում խոր հարաբերություններից հետ պահող հիմնական խոչընդոտը Հայաստանի անդամակցությունն է Ռուսաստանի կողմից ղեկավարվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այդուհանդերձ, Հայաստանը ՀԱՊԿ միակ երկիրն է, որին հաջողվել է կայուն և կառուցվածքային հարաբերություն զարգացնել ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանը ներգրավվել է  ՆԱՏՕ-ի Համագործակցություն հանուն խաղաղության (PfP) ծրագրի շրջանակում և 2004թ. սկսած իրականացրել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) չորս փուլերը: Սակայն 2008թ. ռուս-վրացական հակամարտությունից հետո Երևանը և Թբիլիսին պաշտոնապես բևեռացան իրենց ազգային սպառնալիքները քննելու և ճանաչելու հարցում, ինչը կարող էր խթանել երկու ժողովուրդների միջև անվտանգության բնագավառում խոր համագործակցությունը: Մասնավորապես, մինչ Ռուսաստանը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի և վտանգի հիմնական աղբյուրն է, հայկական կողմի տեսանկյունից Մոսկվան դիտարկվում է որպես լիիրավ դաշնակից:

Անկասկած, ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի վարած քաղաքականության վրա Մոսկվայի աճող ռազմա-քաղաքական ազդեցության հետ մեկտեղ, որպես մեկ ամբողջություն, թվում է, թե այն առանցքային հիմնավորումն է, որի համար էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն անորոշ դիրքորոշում են որդեգրում Հայաստանի հետ անվտանգության ամուր հարաբերություններ հետապնդելու հարցում: Դաշնակիցներից շատերի, ներառյալ Վրաստանի և Ուկրաինայի աչքերով, ռազմավարական հարաբերությունների տեսանկյունից Հայաստանը որոշակիորեն անվստահելի է դիտարկվում՝ այն տրամաբանական մտահոգությամբ, որ Ռուսաստանը Հայաստանի քաղաքականությանը միջամտելու պոտենցիալ հնարավորություն ունի:

Թե ինչու է Թբիլիսին անվստահ, որոշ իմաստով նաև՝ չտրամադրված ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանում իրականացվող նախաձեռնությունների շրջանակներում Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցելու հարցում, պատճառը տարածաշրջանում պուտինյան վարչակազմի ծրագրերի նկատմամբ Հայաստանի իշխանությունների ենթակայական դիրքորոշումն է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև արտգործնախարարը և պաշտպանության նախարարը մասնակցեցին ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովներին և վստահեցրին, որ Հայաստանը հանձնառու է Աֆղանստանի «Վճռական աջակցությանը» նպաստելու հարցում: Սակայն Մոսկվայի պարտադրողական դիվանագիտության և Հայաստանի արտաքին քաղաքականության լիակատար խառնաշփոթի միջև ամրապնդվող սիներգիան վերջինիս դարձրել են նպատակազուրկ՝ իր հիմնական ազգային շահերը սպասարկելու առումով, հարաճուն կերպով պետությանը խոցելի դարձնելով Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Մեկ այլ անբարենպաստ գործոն կա, որը խոչընդոտում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո հայ-վրացական ռազմավարական ներգրավվածությանը: Դա Հայաստանում իր ռազմական կարողությունները բարելավելու Կրեմլի հետևողական ջանքերն է՝ ամրապնդելով և խրամապատելով իր ռազմավարական ներկայությունն այնտեղ: Դրա ապացույցը հայ-ռուսական միացյալ հակաօդային պաշտպանության համակարգը և ցամաքային զորամիավորումներն են, որոնք ունակ են վատթարացնել ՆԱՏՕ-ի և Վրաստանի հետ Հայաստանի գրեթե «պաղած» կապերը՝ չնշելով, որ այն կարող է սրել քաղաքական իրավիճակը Հայաստանի շուրջ: Հայաստանի վերաբերյալ ռուսական դիպաշարն ընթացքի մեջ է դեպի ընտրված թիրախները՝ սահմանափակել, իսկ այնուհետև երկարաժամկետ պարալիզացնել Հայաստանի պաշտպանության նախարարության՝ ինքնուրույնաբար քաղաքականություն վարելու ունակությունները և երկիրը տանել Արևմուտքի հետ ռազմաքաղաքական առճակատման: Նաև արծարծվում է, որ ընթացքի մեջ է միացյալ հայ-ռուսական ցամաքային զորքերի կազմավորումը՝ չհիշատակելով Հայաստանի նախաձեռնող ներգրավվածությունը ՀԱՊԿ գործողություններում: Դրա միջոցով Մոսկվան Հայաստանի պաշտպանության նախարարությունը ղեկավարելու գործում ձեռք կբերի հավելյալ գործիքներ՝ թե՛ խանգարելով նրա կողմից անկախ քաղաքականություն վարելուն և թե՛ Հայաստանին ներքաշելով Արևմուտքի հետ իր ռազմաքաղաքական առճակատման մեջ:

Երևանը և Թբիլիսին երբեմն համագործակցել են ռազմական կրթության ոլորտում, իսկ փոքրաթիվ հայ զինվորականներ պարբերաբար շարունակել են այցելել Վրաստանի ուսումնամարզական հաստատություններ: Նման քայլերը, այնուամենայնիվ, գրեթե որևէ կապ չունեն Վրաստանում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների հետ՝ հաշվի չառնելով այն փաստը, որ և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի պաշտպանության նախարարությունները պարբերաբար միմյանց հյուրընկալում են պաշտոնական այցերի շրջանակում: Պետություններն ամեն տարի սահմանում են պաշտպանության ոլորտում թիմային աշխատանքի կարգավորումները, սակայն արդյունքները բավականին համեստ և իներտ են: Այդուհանդերձ, սա կարող է հող նախապատրաստել ապագայում անվտանգության ընդհանուր օրակարգի հայեցակարգման համար:

Զարմանալի չէ, որ Հայաստանի օրենսդրության մեծ մասը պատճենվել է սովետական ժամանակաշրջանի և ռուսական անալոգային փաստաթղթերից, որոնք ժամանակակից մարտահրավերներին դիմակայելիս արդեն ապացուցել են իրենց հնացած և ոչ համահունչ լինելը: Հետևաբար, առավել շատ հայ բարձր և միջին պաշտոնյաներն են արևմտյան չափանիշների ձգտում՝ ի վնաս ՀԱՊԿ և ռուսական զինված ուժերի շրջանակի: Դրանից բացի այս երկընտրանքի քաղաքական դիտանկյան առումով 2016թ. ապրիլին` Ադրբեջանի հետ լարվածության աճի նոր ալիքի շեմին, և որ ավելի կարևոր է, դրանից հետո Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապված սաստկացող անվստահության փորձություն անցավ: Փաստացի Երևանի 5 դաշնակիցներն անտեսել են Հայաստանի ազգային շահերը կամ բացահայտ գործել են դրանց դեմ: Այս իրականությունն իր հերթին միայն կարևորել է ՆԱՏՕ-ամետ տրամադրությունները և զինված ուժերի միջև հայ-վրացական թիմային աշխատանքին սատարումը:

Ռազմական և անվտանգության ոլորտներում, հատկապես՝ ռազմաքաղաքական նախագծման հարցում ՆԱՏՕ-ի չափանիշների և խորհրդային/ռուսական շրջանակի համագոյակցությունն առաջացրել է համակարգային անհամադրություններ, և, հետևաբար,  խոչընդոտել Հայաստանում բարեփոխումները: Այս խնդիրը զուգորդվել է որոշումների կայացման անչափ բյուրոկրատական գործընթացով, ինչը բնորոշ է շատ ավտորիտար երկրների: Հետևաբար, ՆԱՏՕ-ի հետ գործընկերության հավելյալ շրջանակներում ներգրավման միջոցով ինտեգրացիայի վերսկսումը կարևոր է Հայաստանի անվտանգության և պաշտպանական կարողությունների զարգացման համար:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ

Նախ, որպեսզի չեզոքացվեն Հարավային Կովկասում Ռուսաստանի ուժերի հետևողական կենտրոնացումից բխող հնարավոր վտանգներն ու անվստահությունը, Երևանը և Թբիլիսին պետք է համաձայնության գան երկկողմանիորեն չեզոք դիրքորոշում որդեգրելու հարցում, եթե նրանցից մեկնումեկը բացահայտ կամ անուղղակի հակամարտության մեջ ներքաշվի երրրոդ կողմի հետ: Այդպիսի համաձայնությունը չափազանց կարևոր է, քանզի այն կարող է հիմք հանդիսանալ հետագա ռազմավարական մերձեցման համար: Ամեն ինչից զատ նման համաձայնությունը պետք է ներառի այնպիսի հավաստիացնող տարրեր, որոնք երկու պետություններին էլ պարտավորեցնում են զերծ մնալ այնպիսի գործողություններից, որպիսիք ունակ են ազդել միմյանց անվտանգության և պաշտպանության վրա: Այս պարտավորությունը կփարատի այն շահարկումը, թե Հայաստանն անդառնալիորեն գործիք է դարձել Ռուսաստանի հակաարևմտյան ռազմավարութուններում և կխափանի թե՛ Հայաստանի և թե՛ Վրաստանի վրա ճնշում գործադրելու ռուսական որոշ պլաններ:

Նրանց՝ միասին գործակցելու հնարավորությունների շրջանակն ընդլայնելու երկրորդ քայլը հայ-վրացական Օպերատիվ կենտրոնի (the Armenia – Georgia Operative Centre) հիմնադրումն է, որը նախագծվել է ընդհանուր սպառնալիքների և շահերի ոլորտները բացահայտելու ու գնահատելու նպատակով: Նախ և առաջ, այդ Կենտրոնի առանցքային խնդիրը պետք է լինի Ընդհանուր սպառնալիքների հայեցակարգի համատեղ մշակումը: Այն մեկ քայլ առաջ կլինի Վրաստանի տարածքում Դաշինքի կողմից նախատեսված գործողություններին Հայաստանի հետագա մասնակցության հարցում:

Համագործակցության հաջորդ փուլում համատեղ գործողություններ իրականացնելու  նպատակով Վրաստանի, ՆԱՏՕ-ի գործընկերների և Հայաստանի զորամիավորումների փոխգործակցությունը հեշտացնելու համար անհրաժեշտ են կապի միացյալ կենտրոն և համապատասխան ենթակառուցվածքներ: Այդ հենակետերը խելամիտ է տեղակայել  նախկին 62-րդ ռուսական ռազմաբազայի մշտական դիսլոկացիայի վայրում՝ Սամցխե-Ջավախքի մարզի Ախալքալաք քաղաքի մոտ: Չնայած 2004-2007թթ. ռազամաբազան դուրս էր բերվել Վրաստանից՝ նրա ողջ ենթակառուցվածքը, թեև հնացած, սակայն մինչ այժմ պահպանվում է: Մեծամասամբ էթնիկ հայերով բնակեցված վրացական այս մարզը երկար ժամանակ սարսափեցման գործիք է եղել Մոսկվայի ձեռքում պոտենցիալ «անջատողական» թեժ կետ Թբիլիսիի դեմ: Այդպիսով, հայ-վրացական համատեղ ակտիվների ի հայտ գալը, որպես SNGP-ի մաս, կմեղմի տեղի հայ բնակչության զգացմունքները որպես հիբրիդային պատերազմի տարր Թբիլիսիի դեմ օգտագործելու Ռուսաստանի պոտենցիալ նպատակը:

Ընդհանուր առմամբ, Երևանի և Թբիլիսիի կողմից ընդունվելիք վերոնշյալ հիմնարար փաստաթղթերը կարող են դառնալ Հայաստանի և Վրաստանի թե՛ քաղաքական և թե՛ ռազմական մերձեցումը կարգավորող առանցքային հենասյուներ՝ լուրջ առաջընթաց նշանավորելով երկու ազգերի ռազմավարություններում: Ամեն ինչից զատ այս քայլերը Հայաստանի համար դեպի զանազան բազմազգ վարժանքներ և ուսումնամարզական հաստատություններ մուտք կապահովեն:

ՆԱՏՕ-ի վճռական աջակցության հետ մեկտեղ կողմերի տնօրինած միջոցները պետք է կիրառվեն՝ վստահեցնելու համար, որ երկկողմ գործընկերության ու անվտանգության բարելավմանը կոչված նման հաստատությունների գործունեությունը պաշտպանված է տարածաշրջանային անհանգստություն պատճառողների ներգործությունից/ ազդեցությունից:

Կասկած չի կարող լինել, որ արևմտյան ինտեգրման գործընթացում տեղի ունեցած խզումը Վրաստանի հետ հաստատվելիք խելամիտ տարբերակի միջոցով շտկելու Երևանի ջանքերին ի պատասխան Մոսկվան կփորձի խափանել դեպի արևմուտք շարժվելու Հայաստանի փորձերը: Այնուամենայնիվ, ընտրությունը Հայաստանի իշխանություններինն է՝ ցույց տալ Մոսկվային, որ Վրաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը չի հետապնդում Ռուսաստանի շահերի հաշվին Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի ազդեցության ոլորտի ընդլայնման նպատակ, եթե անգամ այն ենթադրում է անվտանգության կայուն փոխգործակցություն Թբիլիսիի և Երևանի միջև: Ընդհակառակը, ի նկատի առնելով այսպիսի նախաձեռնությունների թափանցիկությունը՝ Վրաստանի հետ Հայաստանի և Ադրբեջանի ներգրավվածությունն անվտանգության, վարժանքների և պաշտպանության պլանավորման հարցերում, կպահպանի տարածաշրջանի կայունությունն ու կանխատեսելիությունը:

Փաստացի, Հայաստանի ներկայիս դժվարությունը չպետք է դիտարկվի որպես տևական մի բան: Այդպիսով, ինչքան ժամանակ Ռուսաստանը կդիմագրավի հարևանության նկատմամբ իր ռազմատենչ նկրտումները զսպող ՆԱՏՕ-ի համաձայնեցված և կարծր դիրքորոշմանը, այնքան Հայաստանը քաղաքականության, տնտեսության և անվտանգության ոլորտներում իր մարտահրավերները հաղթահարելու հնարավորություններ կունենա:

Էդուարդ Աբրահամյան, պ.գ.թ.

Լեսթերի համալսարանի դոկտորական ծրագրի հետազոտող

Ջեյնս տեղեկատվական խմբի (IHS) Եվրոպայի և ԱՊՀ զինված ուժերի բաժնի   արտահաստիքային վերլուծաբան 

ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ

 

Հայերեն տեքստը թարգմանվել է անգլերեն բնօրինակից։

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում