«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեի կարծիքով` կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը չի հեռանա կատալոնական ակումբից: Հիշեցնենք` ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ մի քանի անգամ փորձել է ձեռք բերել 26-ամյա իսպանացու իրավունքները:
«Նորմալ է, երբ Ֆաբրեգասի նման ֆուտբոլիստներն այլ ակումբներից առաջարկներ են ստանում: Սակայն Սեսկը ցանկանում է մնալ «Բարսելոնա»-ում և ես չեմ կասկածում` նա չի փոխի ակումբային գրանցումը:
Ֆաբրեգասը «Բարսելոնա» է տեղափոխվել «Արսենալ»-ից` 2011 թվականին: Նախորդ մրցաշրջանում նա 47 հանդիպում է անցկացրել «կապտանռնագույններ»-ի կազմում և 14 գոլ հեղինակել:







































