Ղազախստանի, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի զինված ուժերը կանցկացնեն համատեղ խաղաղարար զորավարժություններ՝ «Տափաստանի արծիվը» խորագրով, որը տեղի կունենա Ղազախստանում՝ օգոստոսի 10-ին: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահին առընթեր Կենտրոնական հաղորդակցության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ալթայ Աբիբուլաևը:
Նրա տվյալներով՝ զորավարժություններին կմասնակցեն Ղազախստանի, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի զինված ուժերը:
«Զորավարժությունների նպատակը գործնական գիտելիքները կատարելագործելն է, որոշումների կայացումը խաղաղարար գործողությունների ժամանակ»,- ասել է պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ զորավարժությունները կանցկացվեն Ալմաթիի հարևանությամբ գտնվող հրաձգարանում:








































