ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները պատրաստել են երեխաներին Մոսուլի արևելյան թաղամասերում իրաքցի զինվորականների դեմ ահաբեկչությունների իրականացման համար։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։
Քաղաքի ներսում ահաբեկիչներին դիմակայություն ցույց տվող աշխարհազորայինների տվյալներով՝ ԴԱԻՇ-ը դեռահաս մահապարտներին տեղակայել է երկրորդական փողոցների տներում։ Նրանց հանձնարարությունն է ինքնապայթեցում իրականացնելը, երբ զինվորականները սկսեն տները մաքրել բնակիչներից։
Բարդ կարող է լինել իրավիճակը քաղաքի արևմտյան մասում, քանի որ այն ավելի խիտ է բնակեցված, քան արևելյանը։ Այնտեղ ահաբեկիչները մտադիր են բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործել։









































