Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 9-ին: Ընտրությունների ամսաթիվը երկրի ղեկավարը տեղափոխել է կրոնական տոնի պատճառով:
Ինչպես հաղորդել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազիար Պանախովը՝ Ընտրական օրենսգրքով նախագահի ընտրությունները կայանում են հինգ տարին մեկ անգամ՝ այդ տարվա հոկտեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում:
«Ըստ օրացույցի դա հոկտեմբերի 16-ն է, սակայն այդ օրը Ադրբեջանում նշում են Կուրբան-Բայրամը: Դա ոչ աշխատանքային օր է, այդ պատճառով ԿԸՀ-ն իրավունք ունի տեղափոխել ընտրությունների օրը»,- Պանախովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:
Նա հաղորդել է, որ ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 9-ին: Դրա օգտին քվեարկել են ԿԸՀ-ի 18 անդամներից 17-ը:











































