Այսօր սկսվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այցը Նյու Յորք, հաղորդում է Trend գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ կայքին:
Այցի շրջանակում նախատեսվում է մասնակցություն ՄԱԿ-ի ԱԽ-ի բաց քննարկումներին, որ խորագրված են «ՄԱԿ-ի համագործակցությունը տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ միջազգային խաղաղության ու անվտանգության նպատակով»:
Հանդիպումը նախագահելու է Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշները:
Այցի ընթացքում նախատեսված է նաև Մամեդյարովի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում:









































